Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական կողմն իրավիճակից դուրս գալու համար երկու ճանապարհ ունի. Արա Զոհրաբյան

Blog
Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետ կապված 1. Նախաբանի փոխարեն Գյումրի քաղաքում ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացու սպանության և մեկ քաղաքացու սպանության փորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործի, այդ անձին արգելանքի տակ պահող մարմնի և նախաքննության կատարման մարմնի իրավասությունների վերաբերյալ վեճերն արդեն անառողջ զարգացումներ են ունենում։ Ստորև ներկայացնում եմ իմ կարծիքը, որպես՝ փաստաբան։ 2. Վեճի առարկան Հայկական կողմը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանում հանցագործություն կատարած անձը պատասխանատվության ենթարկվի Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։ Ռուսական կողմը ձգտում է հասնել նրան, որ իր քաղաքացուն պատասխանատվության ենթարկի ՌԴ օրենքների համաձայն և նրան Հայաստանին չհանձնի։ 29.08.1997թ. համաձայնագրի 5-րդ հոդվածից օգտվելով ռուսական կողմը իր դիրքորոշումը պայմանավորում է նաև նրանով, որ իր քաղաքացին զինվորական հանցագործություն է կատարել մինչև հայկական իրավազորությանը ենթակա հանցագործություն կատարելը։ Ռուսական պաշտոնատար անձինք փաստացի հրաժարվում են հանձնել Պերմյակովին՝ հավանաբար ՌԴ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների ուժով։ Այս գործընթացում առնվազն պարզման են ենթակա հետևյալ հարցերը՝ ա) նախկինում (հատկապես 1999թ. 2 ռուս զինվորների (Դենիս Պոպովի և Ալեքսանդր Կամենևի) կողմից Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով) ինչու է հայկական դատարանը դատապարտել ռուս զինվորներին՝ նաև հայկական օրենքներով, եթե նույնպես առկա էր կոնկրետ հանցագործությանը նախորդող այլ զինվորական հանցագործություն (դասալքություն, որի համար պատժվել են ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածով), բ) Հայաստանի պետական սահմանը խախտելու նախկին դեպքերում, եղել են արդյո՞ք իրավիճակներ, երբ ռուս սահմանապահները արգելանքի տակ են վերցրել ՌԴ քաղաքացու և նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին. գ) ստեղծված իրավիճակում Պերմյակովին Հայաստանի իշխանություններին տրամադրելը փոխանցում է, թե՞՝ հանձնում։ 3. Կողմերի շահերը վեճի առնչությամբ Հայկական կողմի շահը՝ Հայաստանում հանցագործություն կատարած անձի պատասխանատվության ենթարկել Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։ Ռուսական կողմի շահը՝ Հայաստանում հանցագործություն կատարած իր քաղաքացուն զինվորական հանցագործության համար պատասխանատվության ենթարկել ՌԴ օրենքների համաձայն։ 4. Փակուղային իրավիճակի հեռանկարը և ռիսկերը Ռուսական կողմը չի հանձնում Պերմյակովին, վստահ լինելով, որ դա կատարելով կխախտի իր սահմանադրությունը։ Հայկական կողմն իրավիճակից դուրս գալու համար երկու ճանապարհ ունի՝ ա) դիվանագիտական խողովակով հասնել խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը, բ) իր երկրի տարածքում գտնվող Պերմյակովին հարկադրանքի ուժով վերցնել արգելանքի տակ։ Իմ կարծիքով հայկական իշխանությունները «ա» (դիվանագիտական) տարբերակով են առաջնորդվում, քանի որ հարկադրանքի ուժով Պերմյակովին վերցնելը կարող է ունենալ հետևյալ հետևանքները՝ - Ռուսատանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում. - Ռուսաստանի ռազմաբազաների դուրս բերում Հայաստանից. - Ռուսաստանում գտնվող հայ համայնքի ներկայացուցիչների համար դժվարություններ, - երկու ազգերի միջև ատելության սերմանում։ Իմ կարծիքով ռուսական կողմն էլ պետք է «ա» (դիվանագիտական) տարբերակով առաջնորդվի, քանի որ փոխընդունելի լուծում չգտնելու դեպքում կարող են տեղի ունենալ հետևյալ հետևանքները՝ - Ռուսատանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում. - Հայաստանը չի համարի իրեն Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ. - երկու ազգերի միջև ատելության սերմանում։ Կարծում եմ, որ երկու երկրների իրավասու մարմինները քննարկում են այս իրավիճակը երրորդ ուժի կողմից կազմակերպելու վարկածը (այս վարկածի համար հիմնավոր պատճառն այն է, որ Պերմյակովն իր «այցեքարտն» է թողել հանցագործության վայրում, դրանով իսկ տեղեկացնելով, որ այն կատարել է ռուս զինվոր)։ 5. Լուծման տարբերակ Կարծում եմ, որ վերոհիշյալ ռիսկերից խուսափելու համար պետք է այնպիսի լուծում գտնել, որի արդյունքում երկու կողմերի շահերը հաշվի կառնվեն և՝ - հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը չի ոտնահարվի, - հանցագործություն կատարած անձը կենթարկվի պատասխանատվության, քանի որ հանցագործությունը ոչ ազգ է ճանաչում և ոչ էլ սեռ, - հայ և ռուս ազգերի բարեկամությունը կշարունակվի։ Այս տեսանկյունից առաջարկվում է վեճը հարթել նոր միջազգային պայմանագրի (կամ 29.08.1997թ. համաձայնագրում լրացում կատարելու մասին համաձայնագրի, այսուհետ՝ Պայմանագիր) կնքումով, որով կողմերը կսահմանեն փոխադարձ ընդունելի օբյեկտիվ կանոններ։ Օրինակ (առաջարկվող նախագիծ)՝ Ա. Պայմանագրի առարկան՝ Պայմանագրով կկարգավորվի ՀՀ և ՌԴ փոխհարաբերությունները՝ կապված Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների հետ։ Բ. Վարույթն իրականացնելը Կողմերը կարձանագրեն, որ այն դեպքում, երբ կատարվել են մի քանի հանցագործություններ, որոնցից մեկը կամ մի քանիսը մյուս պետության իրավազորության ներքո են գտնվում, ապա հանցագործությունը քննելու են երկու կողմերի քննչական մարմինների համատեղ խումբը, իսկ դատավարական հսկողությունը իրականացնելու է նույն սկզբունքով ձևավորված դատախազների խումբը։ Քննիչների խմբի լիազորությունները՝ հայկական կողմի քննիչներն իրականացնելու են հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները, իսկ ռուսական կողմը՝ ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները։ Արդյունքներն ամփոփվելու է համատեղ։ Դատախազների խմբի լիազորությունները՝ Դատախազների խումբը ձևավորվելու է նույն սկզբունքով։ Դատարանի լիազորությունները՝ Գործը քննվելու է համատեղ ստեղծված դատարանում, հետևյալ կերպ՝ - դատարանը ձևավորվում է կոլեգիալ կազմով՝ մեկ կամ երկու դատավոր հայկական կողմից, մեկ կամ երկու դատավոր ռուսական կողմից. - հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի հայկական կողմի դատավորները՝ հայկական օրենքների հիման վրա, - ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի ռուսական կողմի դատավորները՝ ռուսական օրենքների հիման վրա, - գործի քննությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, - վերջնական պատիժը որոշում է դատական կազմը՝ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով։ - մեղադրյալն իրավասու է առնվազն մեկ վերադաս ատյանին բողոք ներկայացնել։ Վերադաս ատյանը ձևավորվում է նույն սկզբունքով։ - դատապարտված անձը կրելու է իր պատիժը այն երկրի տարածքում, որտեղ կատարել է առավել ծանր հանցագործությունը։ Փաստաբան՝ Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից
ZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee