Հայ դիրքապահների ուղղությամբ նախորդ օրն արձակվել է ավելի քան 400 կրակոց. ԼՂՀ ՊՆ
International newsՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 35 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնելով մարտական հերթապահություն' իրավիճակը պահել են վերահսկողության տակ: