Գյումրիում ապրող ռուսները տանից դուրս չգալու ներքին հրաման ունեն. Գյումրիի բնակիչ
SocietyԻնչպես հայտնի է, Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազայի զինծառայողներն այնտեղ են բնակվում ընտանիքներով: Խոսքը սպայական կազմի մասին է: Հայաստանի երկրորդ քաղաքի փողոցներում հաճախակի կարելի էր ռուս կանանց և երեխաների տեսնել: Նշենք, որ գյումրեցիների վերաբերմունքը նրանց հանդեպ միշտ բարեհամբույր է եղել: Սակայն վերջին իրադարձություններից հետո Գյումրիում այնպիսի տպավորություն է, կարծես ռուսներ այստեղ երբեք չեն էլ եղել: Orer.am-ի հետ զրույցում Գյումրիի բնակիչ Վաղինակ Հովհաննիսյանն ասաց, որ, իր տեղեկություններով, ռուսները տանից դուրս չգալու ներքին հրահանգ ունեն: