Yerevan, 27.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ներիր, Հայաստան». Московский Комсомолец

Ռուսական «Московский Комсомолец» կայքը անդրադարձել է Գյումրիում կատարված դաժան սպանությանը: Ստորև ներկայացնում ենք հոդվածի թարգմանությունը. Հայաստանի երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում ու Երևանում, արդեն մի քանի օր շարունակ ցույցեր են անցկացվում, որոնցում պահանջում են ռուսական 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել հայաստանյան արդարադատության ձեռքը։ Պերմյակովին կասկածում են Ավետիսյանների ընտանիքի ռեզոնանսային սպանությունն իրականացնելու մեջ, որի արդյունքում Ավետիսյանների տանը սպանվել է 6 մարդ։ 7-րդ զոհը 6 ամսական երեխա է, ում ենթադրյալ հանցագործը դանակով հարված էր հասցրել կրծքի շրջանում, և նա այժմ ծանր վիճակում է։ Սակայն «ենթադրյալ» բառն այստեղ զուտ ֆորմալ գործառույթ է կատարում։ Իհարկե, մարդն անմեղ է, քանի դեռ դատարանում չի ապացուցվել հակառակը, իսկ քննությունը չի ավարտվել դեռ ու դժվար թե ավարտվի վաղը։ Սակայն բոլորի համար, ովքեր գտնվում են իրադարձությունների վայրին մոտ, այդ թվում նաև քննիչներին, պարզ է, որ մարդասպանը հենց Վալերի Պերմյակովն է։ Այնուամենայնիվ, ուզում եմ իրավաբաններին թողնել իրենց իրավունքներն ու պարտականությունները ու փոխարենը խոսել Գյումրիում մի քանի օր առաջ կատարվածի մյուս կողմի մասին։ Ցավոք սրտի, ես հիմա Մոսկվայից հեռու եմ գտնվում ու դեռ երկար ժամանակ չեմ լինելու մայրաքաղաքում։ Բայց եթե ես այսօր այնտեղ լինեի, ապա անպայմանորեն ծաղիկներ կդնեի Հայաստանի դեսպանատան առջև։ Չգիտեմ, արդյո՞ք ծաղիկներ կան հիմա դեսպանատան պատերի տակ, արդյո՞ք մոմեր վառվում են։ Լավ կլիներ, եթե լինեին, իսկ եթե ո՞չ։ Պարզապես ոչ ոք, ոչ մի ռուսական ԶԼՄ չի հաղորդում այս փաստի մասին։ Ինչ-որ սուր անարդարություն է, երբ Փարիզում ահաբեկիչները 12 մարդու սպանեցին, Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ սկսեցին մարդիկ ժամանել, ովքեր անկեղծորեն ցավակցում էին զոհվածների ընտանիքներին ու ողջ Ֆրանսիային, և դա անդադար ցուցադրում էին հեռուստատեսությամբ։ Իսկ այս մի դեպքում Ռուսաստանում կարծես ոչ ոք չի իմանա Գյումրիի մասին… Թե՞ բանը նրանում է, որ այս անգամ ֆրանսիացիների չեն սպանել, այլ հայերի։ Իսկ գուցե, որքան էլ դա սարսափելի հնչի, դիակների քանակն «այն չէ»՝ քչություն է անում։ Թե՞ խնդիրն այլ բանում է։ Նրանում, որ մարդկանց այս անգամ սպանել են ոչ թե միջազգային ահաբեկիչները, ում դեմ համաշխարհային ու համապարփակ պայքար է ընթանում, այլ ընդամենը 18-ամյա մի ք*ք։ Մեխանիկ-վարորդ Պերմյակովը՝ հայրենիքի հրամանով, ծառայում էր Հայաստանում։ Զինվորը ձանձրացել էր ծառայելուց ու փախել էր հերթապահությունից՝ զենքով հանդերձ։ Նա արդեն հասցրել է քննիչների հետ կիսվել իր պլանի մանրամասներով՝ Թուրքիա էր փախչում։ Սակայն սահմանի կեսճամփին, ինչպես հետևում է Պերմյակովի ցուցմունքներից, նրան համակեց ծարավը, ու նա հայտնվեց ինչ-որ մեկի տանը, որտեղ քնած էին։ Այդպես էլ զոհվեց Ավետիսյանների ընտանիքը, երբ անդամներից մեկն արթնացավ, Պերմյակովը վախեցավ ու գնդակահարեց բոլորին։ Քնածներին ինքնաձիգից սպանեց, իսկ կես տարեկան Սերյոժայի կրծքին դանակով հարվածեց։ Այս ողբերգությունը նման է նրան, ինչ կատարվեց 2012 թվականի մայիսի վերջին ղազախական սահմանապահ «Առկանկենգեն» հենակետում։ Այդ ժամանակ Վլադիսլավ Չելախը գնդակահարել էր իր համածառայակիցներին ու անտառապահին, ով հարևանությամբ էր բնակվում։ Զոհվել էին 15 մարդիկ։ Քննիչները եկել էին այն եզրահանգմանը, որ տեղ էին գտել ոչ կանոնադրական հարաբերությունների մեջ և «բանականության խավարում» շարքային Չելախի մոտ։ Չի բացառվում, որ Գյումրիի սպանդի պատճառներն էլ (համենայն դեպս՝ պաշտոնապես հայտարարվածների) լինեն նմանօրինակ, բայց, այնուամենայնիվ, այս երկու ողբերգությունների մեջ էական տարբերություն կա։ Չելախի գործողությունները ներղազախստանյան հարց են։ Այնտեղ բոլորը՝ թե՛ հանցագործը, թե՛ զոհերը, հանդիսանում էին միևնույն պետության քաղաքացիներ։ Գյումրիի սպանության պատմությունը կապված է երկու երկրների՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների հետ։ Եթե դուք տեղյակ չեք, ապա Հայաստանը միակն է հետխորհրդային անդրկովկասյան հանրապետություններից, որը շարունակում է անկեղծորեն ձգվել դեպի Ռուսաստանը։ Ի՜նչ էլ ասեն վրաց-ռուսական հարաբերությունների վերակենդանացման մասին, 2008 թվականի եռօրյա պատերազմից հետո, դրանք այդպես էլ չեն կարգավորվել մեծ հաշվով ու դժվար էլ երբևէ դուրս գան վստահության այն մակարդակին, որում գտնվում էին մինչև 2008 թվականի օգոստոսը։ Նույնիսկ այսպես կոչված ժողովրդական դիվանագիտության առումով։ Ադրբեջանն իր կասպիական նավթով վաղուց է փորձում ինքնուրույն պարտիա խաղալ Աշխարհաքաղական դաշտի վրա ու ամենևին ոչ միշտ է ուղղորդվում ըստ Ռուսաստանի։ Ու միայն Հայաստանն է, որ մինչ այժմ շարունակում է մնալ հավատարիմ բարեկամ։ Ըստ էության, ռուսական ռազմաբազան գտնվում է Գյումրիում հենց այդ պատճառով։ Ինչպես կուզեք, բայց անձամբ ես վստահ եմ, որ տերության վեհությունն ու ուժերը, եթե, իհարկե, դրանք կան ու ուռճացված չեն, դրսևորվում են հենց նման իրավիճակներում։ Բնականաբար, Հայաստան մեկնեց ՊՆ-ի հանձնախումբը՝ փոխնախարարի գլխավորությամբ։ Բնականաբար, նույն ժամանակամիջոցին կամ էլ գրեթե նույն ժամանակամիջոցին սրիկային բռնեցին։ Բնականաբար, նրան դատելու են։ Ի սկզբանե, հայտնվեց տեղեկատվություն, որ քանի որ Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ընդ որում՝ զինծառայող, ով գտնվում էր ծառայողական պարտականությունների կատարման մեջ, ապա նա պետք է ենթարկվի Ռուսաստանի քննչական ու դատական իրավասությանը, բայց հնարավոր է, որ հայկական հանրության ճնշման ներքո հանցագործին հանձնեն տեղական արդարադատության ձեռքը, ու եթե դա տեղի ունենա, ապա դա ոչ մի կերպ չի վկայի Ռուսաստանի թուլության մասին։ Ճիշտ հակառակը։ Եթե քննությունն ունենա Պերմյակովի մեղքի համոզիչ ապացույցներ (իսկ դրանք, ամենայն հավանականությամբ, կլինեն), ապա ուժեղի ժեստը տվյալ պարագայում կկայանա մյուս կողմին զիջումներ անելով։ Ի վերջո, մարդասպանին ոչ մի լավ բան չի սպասվում նաև Ռուսաստանում։ Լավագույն դեպքում՝ ցմահ ազատազրկում տխրահռչակ «Սև դելֆինում»։ Առավել ևս, որ համենայն դեպս հայերի մոտ դեռևս չի մոռացվել Հրաչյա Հարությունյանի ու 18 կյանք խլած ՃՏՊ-ի պատմությունը. երբ 2013 թվականի ամռանը Հարությունյանը շաքարով բռնված անսարք բեռնատարով մխրճվել էր մարդատար ավտոբուսի մեջ, ու ՀՀ քաղաքացուն դատում էին ռուսական դատարանում։ Իհակե, իրավաբանները կշտապեն զգուշացնել, որ պետք չէ թացը չորի հետ խառնել։ Այն իմաստով, որ Ռուսաստան գումար վաստակելու համար եկած խոպանչին ու զինվորը, ում պետությունն է ուղարկել արտասահման՝ ծառայելու, ամենևին էլ նույն բանը չեն։ Երևի դա այդպես է, բայց ես՝ որպես հասարակ մարդ, առանձնապես տարբերություն չեմ տեսնում։ Միայն այն, որ Հարությունյանը չարամիտ դիտավորություն չուներ։ Խախտումներ կային, իսկ դիտավորություն չկար, իսկ Պերմյակովը հենց դիտավորություն ուներ, ընդ որում՝ ի սկզբանե։ Ես հիմա մասսայական սպանության մասին չեմ խոսում, այլ զենքով դասալիքության ու սահմանը հատելու ապօրինի փորձի մասին։ Չեմ կասկածում, որ կգտնվեն այնպիսիք, ովքեր որպես հակափաստարկ կբերեն ԱՄՆ-ի օրինակը, ինչպես դա այժմ ընդունված է մեր մոտ. իբր ամերիկացի զինծառայողներին, ովքեր խաղաղ բնակիչների են սպանում Աֆղանստանում ու Իրաքում, դատում են ԱՄՆ-ում, ուստի մենք էլ չպետք է մերոնց արտահանձնենք ոչ մի պարագայում։ Իսկ ես համարում եմ, որ այդպիսի «մերոնց» հանձնել էլ է կարելի ու նույնիսկ պետք է։ Առավել ևս, եթե խոսքը գնում է եղբայրական ժողովրդի ու դաշնակից պետության մասին։ Հայաստանի տաք գլուխները ցույցերի են դուրս գալիս հակառուսկան կարգախոսներով, ինչ-որ մեկն անգամ ՌԴ դրոշը փորձեց այրել, և այդ մարդկանց կարելի է հասկանալ. նրանք չեն ուզում, որպեսզի իրենց հողի վրա թափվի իրենց անմեղ համերկրացիների արյունը։ Բարդ կացության մեջ է հայտնվել նաև տեղական պրոռուսական իշխանությունը, որը կարող է կորցնել ժողովրդի աջակցությունը։ Սակայն Պերմյակովին Հայաստանի քննությանն ու դատարանին հանձնելն, իմ կարծիքով, քիչ է։ Պետք է Հայաստան մեկնեն ու ներողություն խնդրեն մարդիկ, ովքեր ավելի բարձր կոչում ունեն, քան փոխնախարարը, առավել ևս, որ փոխնախարարը լիազորված էլ չէ դա անելու պետության անունից։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հանդիպեն Հայաստանի նախագահի ու մարդկանց հետ, բառեր գտնեն ու ոչ միայն։ Ռուսական ռազմական համազգեստով մարդկանց կողմից սպանվածների հարազատները պետք է Ռուսաստանի կողմից ցմահ ապահովվեն, ու վերջիվերջո, Հայաստանի դեսպանատան մոտ պետք է մարդիկ գնան ու գնան, ու այնտեղ պետք է լինեն ծաղիկների սարեր, ու մոմեր վառվեն։ Սա արդեն ոչ թե պետությանն էր վերաբերվում, այլ բոլորին։ Այ հենց այդ ժամանակ էլ մենք կդադարենք ընկերներ կորցնել։ Ընկեր մարդկանց ու ընկեր պետությունների։ Ու այդ ժամանակ ես կտեսնեմ, որ իմ Ռուսաստանն, իրոք, գերտերություն է։ Իսկ մինչ այդ ես ինքս եմ ներողություն խնդրում հայերից։ Ներեք ինձ, եղբայրներ։ Թարգմանությունը՝ blognews.am-ի
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead