Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ողբերգություններ, որոնք տեղի են ունեցել զինվորականների պատճառով (լուսանկարներ)

Lifestyle
Երկրորդ աշխարհամարտից հետո մի քանի մեծ ողբերգություններ են տեղի ունեցել, որոնք համաշխարհային ռեզոնանս են ունեցել ու դրանց բոլորին միավորում է մեկ բան. բոլոր դեպքերում մեղավոր են եղել զինվորականները։ Ձեզ ենք ներկայացնում ամենաաղմկահարույց ողբերգությունները, որոնք տեղի են ունեցել զինվորականների պատճառով։ 1. Կործանիչներն ու «մոլորված» հրթիռը 1954 թվականի հուլիսի 23-ին չինական կործանիչները՝ կարծելով, որ գործ ունեն լրտեսական ինքնաթիռի հետ, խոցեցին Հոնգ Կոնգի ուղևորափոխադրող DC-4 ինքնաթիռը, ինչի արդյունքում զոհվեց 10 մարդ։ 1962 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցավ այդ պահի դրությամբ ԽՍՀՄ-ի խոշորագույն ավիովթարը. Տու-104 ինքնաթիռը սկսեց կտրուկ իջնել՝ թռնելուց մեկ ժամ անց ու բախվեց գետնին։ Արդյունքում մահացան բոլոր 84 ուղևերոներն ու անձնակազմը։ Հետագայում հայտնի դարձավ, որ այդ ժամանակ Մագանսկի մոտ անց էին կացվում ՀՕՊ զորքերի ուսումնական վարժանքներ, որոնց ժամանակ արձակված հրթիռներից մեկը «մոլորվել» էր ամպրոպի պատճառով ու ուսումնական թիրախից անցել էր ուղևորափոխադրող օդանավի նշանառմանը ու խոցել էր այն։ 1968 թվականի սեպտեմբերի 11-ին, Միջերկարական ծովում՝ Նիցցայից ոչ հեռու զենիթային հրթիռով խոցվեց  SE-210 Caravelle III ինքնաթիռը։ Լևան կղզու մոտ այդ պահին անց էին կացվում ռազմական վարժանքներ... Այդ ողբերգությունը խլեց 95 մարդու կյանք։ 2. Նավիգացիոն սխալներ 1973 թբականի փետրվար 21-ին, լիբիական ավիաընկերությանը պատկանովղ Բոուինգ 727 ինքնաթիռը՝ նավիգացիոն սխալի պատճառով, սկսեց մոտենալ Սինայի թերակղզում գտնվող իսրայելական ավիաբազային։ Օդ բարձրացված իսրայելյան կործանիչները ընդունեցին քաղաքացիական ինքնաթիռը՝ եգիպտական ինքնաթիռի տեղ (Եգիպտոսն այդ պահին պատերազմում էր Իսրայելի դեմ), որը գրավվել է ահաբեկիչների կողմից։ Քանի որ օդանավի օդաչուները չհամաձայնվեցին հարկադիր վայրէջք կատարել, ինքնաթիռը խփվեց, ինչի արդյունքում զոհվեց 216 մարդ։ 1978 թվականի ապրիլի 20-ին, հարավկորեական Բոուինգ 707-ը շեղվեց իր ուղղեծրից ու մտավ ԽՍՀՄ օդային տարածք՝ Կարելիայի մոտ։ Առհամարհելով օդ բարձրացված կործանիչի օդաչուի պահաջները՝ վայրէջք կատարելու վերաբերյալ, ինքնաթիռը շարունակեց թռիչքը, ինչի արդյունքու կրակ բացեց խորհրդային Սու-15 ինքնաթիռը, ինչից հետո կորեական ինքնաթիռի օդաչուները ստիպված էին վայրէջք կատարել Կորպիյարվի լճի սառույցի վրա։ Ի դեպ, կործանիչի վարած կրակի արդյունքում, ինքնաթիռը կորցրել էր թևի մի մասը, ինչը ռադարների վրա ընկալվել էր, որպես թևավոր հրթիռի արձակում։ Այն ոչնչացնելու համար օդ բարձրացվեց ևս մի Սու-15, որը և խոցեց թիրախն օդի մեջ։ Այս միջադեպի արդյունքում զոհվեց երկու ուղևոր։ 1980 թվականին հունիսի 27-ին իտալական ուղևորափոխադրող DC-9-ը հայտնվեց ՆԱՏՈ-ական ու Լիբիական կործանիչների օդային մարտի գոտում՝ Տիրենյան ծովի վրա և ոչնչացվեց՝ ենթադրաբար ֆրանսիական կործանիչի կողմից արձակված հրթիռով։ Զոհվեց 81 մարդ։ 3. Ոչնչացնե՛լ սահմանախախտին 1983 թվականի սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ ամենաաղմակահարույց ողբերգություններից մեկը։ Հարավկորեական Բոուինգ 747 ինքնաթիռը խախտեց ԽՍՀՄ օդային սահմանը ու խոցվեց Սու-15 կործանիչի կողմից, ինչի արդյունքում զոհվեց 269 մարդ։ «Ես տեսնում էի, որ առջևիցս ընթանում է հենց այդ օտարը։ Չէ՞ որ ես ճանապարհային ոստիկան չեմ, որպեսզի կանգնեցնեմ խախտողին ու պահանջեմ նրա փաստաթղթերը։ Ես թռնում էի նրա հետևից, որպեսզի կասեցնեմ նրա թռիչքը։, - հիշում է կործանիչի օդաչու Գեննադի Օսիպովիչը, - Առաջինը, ինչ ես պետք է անեմ՝ ստիպեմ, որ խախտողը վայրէջք կատարի, կամ էլ ամեն գնով կասեցնեմ նրա հետագա թռիչքը։ Այլ մտքեր ես այդ պահին պարզապես չէի կարող ունենալ։ Այնպես որ, մոտենալով, ես նրան վերցրեցի իմ ռադիոտեղորոշիչ նշանոցի մեջ ու միանգամից սկսեցին վառվել հրթիռների տեղորոշման ազդանշանները։ Ինքնաթիռից 13 կիլոմետր հեռավորության վրա ես զեկուցեցի. «Թիրախը վերցված է, հետևում եմ նրան, ի՞նչ անել»։ Երկրից ինձ պատասխանեցին. «Թիրախը խախտել է պետական սահմանը։ Ոչնչացնել թրախը...»։ Առաջին հրթիռը խփեց սահմանը խախտող ինքնաթիռի պոչին ու դեղին բոց բռնկվեց։ Երկրորդ հրթիռը պոկեց ձախ թևի կեսը, ինչից անմիջապես հետո հանգեցին ինքնաթիռի լուսավորությունն ու լուսային ազդանշանները...»։ 1993 թվականի հունիսի 14-ին, Քաղաքացիական ավիացիայի միջազգային հանձնաախումբը հրապարակեց զեկույց, որում եկել էին այն եզրակացությանը, որ ԽՍՀՄ ՀՕՊ-ը համարում էր, որ իրենք ոչնչացնում են ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռը, որը նույնպես նկատվել էր այդ գոտում։ Բանն այն է, որ այդ տարածքը հարուստ էր գաղտնիքներով. Սախալին կղզու վրա գտնվում էր 6 ռազմավարական բազա ու ռազմածովային կենտրոն, իսկ Օխոտյան ծովում հերթապահություն էին իրականացննում խորհրդային ատոմային սուզանավերը, որոնք զինված էին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։ Պատահական չէ, որ հենց հարավկորեական լայների թռիչքի ժամանակ, այդ տարածքով երեք անգամ անցել է ամերիկյան հետախուզական «Ֆերրետ-Դ» արբանյակը, որը ֆիքսում էր խորհրդային ՀՕՊ-ի ակտիվացման պարամետրերը։ Ուստի կան բոլոր նախադրյալները՝ ենթադրելու, որ կորեական Բոուինգը այնտեղ էր հայտնվել ամերիկացիների սադրանքի արդյունքում ու այսպես ասած՝ «հետախուզություն՝ մարտով» էր իրականացնում։ 4. Պաշտպանություն՝ հավանական հարձակումից 1988 թվականի հուլիսի 3-ին, իրանական Էյրբաս Ա-300-ը խոցվեց ամերիկյան «Ուինեսննես» ռազմանավից արձակված երկու զենիթային հրթիռներով, ինչի արդյունքում զոհվեց 290 մարդ։ Դրանից առաջ՝ հունիսի 8-ին, նույն ռազմանավը՝ ուժ կիրառելու սպառնալիքով, ստիպել էր, որպեսզի մեկ այլ ուղևորափոխադրող քաղաքացիական ինքնաթիռ փոխի իր ուղղությունը, ինչի արդյունքում քիչ էր մնացել, որ օդում երկու քաղաքացիական ինքնաթիռների բախում գրանցվեր։ Հետագայում ռազմանվի հրամատարը հայտարարեց, որ ինքնաթիռը չէր պատասխանել հարցադրումներին ու այն դրել էին Իրանի ՌՕՈւ կործանիչի տեղ և ոչնչացրել էին։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն այս առնչությամբ հայտարարել էր, որ հրթիռները արձակվել էին անհրաժեշտ պաշտպանության նպատակով, որպեսզի թույլ չտրվի հավանական հարձակում։ Հետաքրքիր է, որ ավելի վաղ, նույն վաշինգթոնյան ադմինիստրացիան զարմանք էր արտահայտում, թե ինչպե՞ս կարող էր ԽՍՀՄ-ը շփոթել քաղաքացիական ինքնաթիռը՝ ռազմականի հետ։ 5. Կովկասյան գործեր… 1992 թվականի մայիսի 9-ին տեղ գտավ միակ դեպքը, երբ զինվորականների մեղքով տեղի ունեցած օդային միջադեպը երջանիկ ավարտ ունեցավ. հայկական Յակ-40 ինքնաթիռը, որը Ստեփանակերտից՝ Երևան փախստականների էր տեխափոխվում, օդում խոցվեց ադրբեջանական Սու-25-ի կողմից, սակայն անձնակազմը կարողացավ վայրէջք կատարել։ Ոչ ոք չզոհվեց, սակայն ինքնաթիռը լրիվ այրվեց։ 1993 թվականի սեպտեմբերի 21-ին, վրաց-աբխազական կոնֆլիկտի ժամանակ, Աբխազական մոտորանավակից արձակված տեղափոոխվող զենիթային հրթիռային համակարգից խոցվեց վրացական Տու-134 ինքնաթիռը, որն այդ պահին գտնվում էր Սուխումի մոտակայքում։ Զոհվեց 25-28 մարդ։ Հաջորդ օրը, կրկին մոտորանավակից խոցվեց մեկ այլ վրացական քաղաքացիական Տու-154 ինքնաթիռ։ Այս անգամ օդաչուներին հաջողվեց իջեցնել ինքնաթիռը, բայց այն դուրս եկավ թռիչքուղու սահմաններից ու հրդեհվեց։ Արդյունքում մահացավ 154 մարդ։ Նույն օրվա երեկոյան ևս մեկ Տու-154 հրթիռակոծվեց՝ վայրէջք կատարելիս, բայց հրթիռը շեղ անցավ։ 6. Թիրախի փոփոխություն ու փորձարկումներ 2001 թվականի հոկտեմբերի 4-ին, ռուսական Տու-154 ինքնաթիռը խոցվեց ուկրաինական ՀՕՊ-ի Ս-200 համակրգից արձակված հրթիռով՝ Սև ծովի վրա, ինչ արդյունքում զոհվեցին բոլոր 66 ուղևորներն ու 12 հոգանոց անձնակազմը։ Ֆեոդոսիայի վրայով թռնելու պահին, ուկրաինացի զինվորականները ուսումնական վարժանքներ էին անում՝ օդային թիրախներ հայտնաբերելու ու խոցելու գծով։ Չնայած այն հանգամանքին, որ սկզբում ռուսկան ինքնաթիռի՝ զենիթային հրթիռով խոցվելու տարբերակը կտրականապես հերքվում էր Ուկրաինայի իշխանությունների ու զինվորականության կողմից, ծովի հատակից բարձրացված ինքնաթիռի բեկորներն ու ուղևորների մարմինները ցույց տվեցին, որ կիրառվել է հենց Ս-200 համակարգիի զենիթային հրթիռ, քանի որ դրանց վրա բազմաթիվ կլոր անցքեր կային՝ հրթիռի խոցող էլեմենտներից առաջացած։ Բացի դրանից, օդանավի պայթյունի ու ամերիկացիների կողմից ֆիքսված հրթիռի խոցման պահերի միջև ժամանակային տարբերությունը ճիշտ և ճիշտ այնքան էր կազմում, որքան պահանջվում էր հրթիռին՝ ինքնաթիռին հասնելու համար։ Ի վերջո ուկրաինական կողմը ստիպված էր ընդունել, որ հրթիռի կողմից ավտոմատ իրականացված թիրախի փոփոխությունը՝ անօդաչու թռչող սարքից՝ ինքնաթիռի, դարձել էր այս ողբերգության պատճառ։ 2007 թվականին հունվարի 9-ին, «Իրաքի իսլամական բանակ» ծայրահեղական խմբավորումը խոցեց մոլդովական ԱՆ-26 քաղաքացիական ինքնաթիռը, երբ վերջինս թռնում էր Բաղդադի վրայով։ Զոհվեց 34 մարդ։
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia