Adidas Originals-ում մեկնարկել է 2015թ. նոր գովազդային արշավը, որի հիմնական հերոսները դարձել են Դևիդ Բեքհեմը, Ֆարել Ուիլյամսը, Ռիտա Օրան ու բասկետբոլիստ Դամիան Լիլլարդը, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին:
Նման գովազդային արշավ սկսելու հիմնական առիթը ապրանքանիշի կողմից շատերին հայտնի Superstar մարզակոշիկների վերագործարկումն է: Շեշտը դնելով բառախաղի վրա՝ ընկերությունում հարց են ուղղել արշավում ներգրավված հայտիներին, թե ինչ է նշանակում լինել Superstar 2015թ.:
«Դա միլիոնավոր դիտումներ ու լայքեր չեն»,- պատասխանել է Ուիլյամսը:«Դա ջանք չէ դառնալ հաջորդ ամենամեծ շնորհն ու լեգենդը»,- հավելում է Բեքհեմը:«Դա չի նշանակում գնալ տրորված արահետով»,- ասում է Ռիտա Օրան:«Դա չի նշանակում լինել ինչ-որ մեկի դրոշի կամ մարզաշապիկի վրա»,- եզրակացնում է Լիլլարդը:Բրենդի ռուսական սեգմենտի դեմք է դարձել հայտնի հաղորդավար Իվան Ուրգանտը, որը հարցին պատասխանել է այսպես. «Superstar-ը քո անունը չէ հայտնի շոուի անվանման մեջ»:Այս հայտնիները չեն վազել փառքի հետևից՝ նրանց համաշխարհային ճանաչումը ծանր ու երկարատև աշխատանքին նվիրվածության արդյունք է:
Ի դեպ, գովազդային արշավի շրջանակում թողարկվել է 90-վայրկյանանոց ֆիլմ, որը նկարահանել է Քարիմ Հու Դոն այս աստղերի մասնակցությամբ: