«Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«Հարգելի քաղաքացիներ,
Հունվարի 12-ի ողբերգական դեպքերից ողջ մնացած փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի համար հաշվեհամար է բացվելու՝ Գյումրու քաղաքապետարանի անմիջական հսկողության տակ:
Հաշվեհամարը հասանելի կլինի հունվարի 19-ին, ինչի մասին կտարածվի համապատասխան հաղորդագրություն: Խնդրում ենք զգուշանալ ողբերգությունը սեփական շահերին ծառայեցնող դրամահավաքի, հաշվեհամարներ բացելու տարբեր անհատների և կազմակերպությունների հայտարարություններից, քանի որ Գյումրու քաղաքապետարանն անմիջականորեն համագործակցում է Ավետիսյանների ազգականների հետ և բոլոր քայլերը փոխհամաձայնեցված են՝ խուսափելու համար ավելորդ շահարկումներից և կեղծիքներից»: