Հղի Կիրա Նայթլին հեղինակավոր մրցանակաբաշխություններին գնում է պայուսակում սնունդ դրած, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով viva.ua-ին:
29-ամյա դերասանուհին, ով սպասում է իր առաջնեկին, «Ոսկե գլոբուսի» ժամանակ լրագրողներին պատմել է իր հետաքրքիր դրության մասին:
«Հղի լինելը հիանալի է: Գլխավորը միշտ ունենալ ձեզ հետ ուտելու ինչ-որ բան: Այդ իսկ պատճառով ես այս կլատչում քաղցրեղեններ եմ պահում»՚:
Critics’ Choice Movie Awards 2015-ին Կիրան ժամանել էր Delpozo բրենդի զգեստով: Դերասանուհուն ուղեկցել է նրա ամուսինը՝ Ջեյմս Ռայթոնը: