«Ընկերներ»՝ սերիալի աստղ, հոլիվուդյան գեղեցկուհի Ջենիֆեր Էնիսթոնը իր նկատմամբ սևեռել է պապարացիների ուշադրությունը Critics' Choice Movie Awards-2015 արարողության ժամանակ իր զգեստի խորը լանջաբացվածքի պատճառով, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով viva.ua-ին:
45-ամյա աստղը հայտնվել էր մրցանակաբաշխությանը իր ընկերոջ՝ սցենարիստ, դերասան Ջասթին Թերուի հետ: Դերասանուհին կրում էր խորը լանջաբացվածքով կոստյում Gucci-ից: