Երեկ Քեյթ Մոսը դարձավ 41 տարեկան, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին: Անկասկած, նա ստացել է բազմաթիվ նվերներ ու անակնկալներ իր մտերիմներից: Անմասն չէ մնացել նաև մոդելի վաղեմի ընկերուհին՝ Նաոմի Քեմփբելը:
Մոդելների բազմամյա ընկերության մասին շատերը գիտեն: Նաոմին Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որ արված են 1990-ականներին՝ նրանց մոդելային կարիերայի ծաղկման շրջանում:
Լուսանկարներից մեկում անհայտ լուսանկարիչը նկարել է նրանց կուլիսներում:
Ավելի ուշ Նաոմին հրապարակել է երկրորդ լուսանկարը՝ դրան կցելով հեշթեգով արված մեկնաբանություններ:
Հայտնի է, որ Մոսը իր ծննդյան օրն անցկացրել է ամուսնու ընկերակցությամբ: Հիմնական միջոցառումները մոդելը նախատեսել է անցկացնել այս հանգստյան օրերին: