Նիդերլանդներն իր զենիթային հրթիռային համակարգերը դուրս կբերի Թուրքիայից
International newsՆիդերլանդների կառավարությունը որոշում է կայացրել այլևս չերկարաձգել Թուրքիայի տարածքում տեղակայված իր Patriot զենիթային հրթիռային համակարգերն այստեղ տեղակայելու ժամկետները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ 2015 թվականի հունվարին, երբ կլրանա համաձայնագրի ժամկետը, համակարգերը կվերադարձվեն Նիդերլանդներ: Նիդերլանդական կառավարությունը նման որոշումը պայմանավորել է Սիրիայից Թուրքիայի դեմ բալիստիկ հրթիռներ արձակելու վտանգի նվազմամբ և արդեն իսկ տեղեկացրել է ՆԱՏՕ-ին, Թուրքիային, ԱՄՆ-ին և Գերմանիային:
Նիդերլանդների Patriot զենիթային հրթիռային համակարգերը Թուրքիայի տարածքում էին տեղակայվել 2013 թվականի հունվարին' ԱՄՆ-ի և Գերմանիայի համակարգերի հետ միասին: Դրանց նպատակը Սիրիայից Թուրքիայի դեմ եկող հնարավոր հարձակումների կանխումն էր: