Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լարս-Ստեփանծմինդա ճանապարհն այլընտրանք չունի, նոր ճանապարհ կառուցելու խնդիրն առաջ քաշելու ժամանակն է. կարծիքներ

Արդեն մի քանի օր է՝ սողանքի հետևանքով փակ է Լարս-Ստեփանծմինդա` Վրաստանը Ռուսաստանին կապող ճանապարհը, և բեռնափոխադրողները կանգնել են փաստի առաջ: Tert.am-ի հետ զրույցում «ՀՀ միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի» նախագահ Հերբերտ Համբարձումյանը նշեց, որ այսօր չկա որևէ այլընտրանքային ճանապարհ նման իրավիճակներում բեռները տեղափոխելու համար: Նա ընդգծեց, որ այսօր փակ է իրականում մեր կյանքի ճանապարհը: «Բեռնատարները պետք է սպասեն այնքան, մինչև Լարսը բացվի, որովհետև ծով չունենք ու նավով բեռներ չենք կարող տեղափոխել: Մի ժամանակ եղել է մի ճանապարհ, որն անցել է Հարավային Օսեթիայով, բայց դա հիմա ես չեմ կարող ասել, թե արդյոք կարող է կրկին վերականգնվել, քանի որ դա գրեթե նույնն է, որ ասենք Լեռնային Ղարաբաղով մի ճանապարհ բացենք, կարո՞ղ է այդպիսի բան լինել, ես չգիտեմ: Բայց գիտեմ, որ նախկինում նման ճանապարհ կար և բեռներ տեղափոխվում էին դեպի Ռուսաստան և այլ երկրներ: Սա զուտ քաղաքական հարց է, որի լուծումը ես չգիտեմ»,- ասաց նա: Հարցին՝ հաշվարկ կա, թե որքան բեռնատար է սպասում ճանապարհի բացմանը, պատասխանեց. «Այսօր բազմաթիվ մեքենաներ են կանգնած հերթի՝ Ռոստովում, Պյատեգորսկում, Վլադիկավկազում, Մինվոդիում, բայց հաշվարկ չկա, թե ընդհանուր առմամբ քանի բեռնատար է այսօր սպասում ճանապարհի բացմանը: Մինչև այս ճանապարհը չբացվի, ամբողջ ապրանքաշրջանառությունը կանգնած է մնալու»,- ասաց նա: «Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իհարկե նման բնական աղետները դրականորեն չեն ազդում Հայաստանի տնտեսության վրա, քանի որ պակասում է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների միջև: «Հատկապես այս սեզոնին, երբ շատ են տեղափոխվում մրգեր ու բանջարեղեն, այս իրավիճակը ցանկալի չէր, և ազդեցություն կունենա տնտեսության վրա»,- ասաց նա: Հարցին, թե հաշվի առնելով այն, որ ներկրվող ապրանքը ևս ուշանում է, հնարավոր է, որ ապրանքների գները թանկանան, պատասխանեց. «Չեմ կարծում, որ իրավիճակը կնպաստի որոշ ապրանքների գնի բարձրացմանը: Օրինակ՝ նախորդ անգամ, երբ կրկին նման իրավիճակ էր ստեղծվել, նկատեցինք ավիատոմսերի թանկացում, որովհետև բավական երկար ժամանակ փակ էր ու ավտոբուսներով մարդիկ չէին կարողանում գնալ Ռուսաստան, ավիափոխադրողներն էլ առիթից օգտվելով գները բարձրացրին: Հիմա դեռևս այդ միտումը չեմ տեսնում, չեմ էլ ուզում, որ այս հարցը դառնա քննարկման առարկա, ու մարդիկ սկսեն սրա շուրջ մտածել»: Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, ապա ըստ Վազգեն Սաֆարյանի՝ կա ևս մեկ տարբերակ՝ լաստանավով բեռների փոխադրումը, ինչը, սակայն, անհամեմատ թանկ է: «Նման դեպքում և՛ ժամկետն է երկարում, և՛, բնականաբար, բեռներն են թանկանում: Բայց նման իրավիճակներում արդիական է դառնում Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցը: Այդ դեպքում մենք կունենանք լրացուցիչ ճանապարհ՝ Իրանով բեռների փոխադրում դեպի Ռուսաստան, Ղազախստան և այլ երկրներ»,- ասաց նա: Վազգեն Սաֆարյանը նաև նշեց, որ ընդհանրապես Լարս-Ստեփանծմինդա ճանապարհը, որտեղ հաճախ են փլուզումներ լինում, երեք անգամ դրվել է թունել կառուցելու խնդիր, սակայն այդպես չի հաջողվել կառուցել: «Առաջին անգամ թունելի կառուցմանը խանգարել է Առաջին համաշխարհային պատերազմը, երկրորդ անգամ՝ Հայրենական մեծ պատերազմը և երրորդ անգամ՝ Խորհրդային Միության փլուզումը: Այդ խնդիրը 100 տարի է արծարծվում է, գուցե հիմա ժամանակն է այս հարցը ևս բարձրացնել ու Հայաստան-Ռուսաստան-Վրաստան համատեղ ուժերով փորձել մի թունել կառուցել»,- ասաց նա:  
Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced