Սպիտակ տան խոսնակը արտահայտվել է Սիրիայում ԱՄՆ-ի հավանական ռազմական քայլի մասին
International newsՍպիտակ տան խոսնակ Ջաշ Էռնեստը երկուշաբթի օրն ասել է, որ Պենտագոնը, մշակել է Սիրիայում այդ երկրի զինվորական քայլերի տարբերակները, սակայն նման սցենարների իրագործման ծրագրավորումը ԱՄՆ-ի բանակի միացյալ շտաբի պարտականությունն է:
Ջաշ Էռնեստն ընդգծել է, որ ներկա պահին, նախագահ` Օբաման, առանց նկատի առնելու սահմանները, ԱՄՆ-ի քաղաքացիներին պաշտպանելու նպատակով, զորային ուժից օգտվեկու ցանկություն է դրսևորել:
Սպիտակ տան խոսնակն ասել է, որ ավելի վաղ, ԱՄՆ նախագահը առանց Պակիստանի դիմումի, արձակեց Ալ ղաիդայի առաջնորդ Օսամա Բեն Լադենին ձերբակալելու հրահանգը և այդ առաքելությունն իրականացվեց:
Համաձայն այս հաղորդման, Էռնեստը նշել է, որ եթե Օբաման Սիրիայի տարածքում հարձակման որոշում ընդունի, Դամասկոսի կառավարության համաձայնության կամ տեղեկության կարիքը չի զգալու:
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ-Մոլաեմ ավելի վաղ ընդգծել էր, որ Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի օդային հարձակումները պիտի համադրվեն Դամասկոսի իշխանությունների հետ, այլ դեպքում դրանք կհամարվեն Սիրիայի ազգային ինքնիշխանության ոտնահարում:
ԱՄՆ-ի նախագահը պաշտպանության նախարար Չաք Հեյգըլի հետ հանդիպման ժամանակ, զրուցելու է Իրաքի իրավիճակի և ԻԼԻՊ-ի սպառնալիքի կապակցությամբ:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի բանակի միացյալ շտաբի պետ Մարտին Դեմփսին, ԻԼԻՊ-ին Իրաքում ուղղակի սպառնալիք էր համարել Եվրոպայի և ԱՄՆ-ի համար և խորհուրդ էր տվել, որ ամերիկյան բանակը Սիրիայում ուղղակի գործի անցնի ԻԼԻՊ-ի դեմ: