Շուրջ190 հազար ուկրաինացիներ ապաստան են խնդրել Ռուսաստանից
International newsԳերմանիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանի արտգործնախարար՝ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ապրիլից ի վեր, Ռուսաստան են մուտք գործել շուրջ 775 հազար ուկրաինացիներ: Նրանցից 190 հազարը ապաստան է խնդրել այդ երկրում:
«Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթի լրագրության համաձայն, Լավրովը նշել է, որ ժամանակավոր կացարաններ են ստեղծվել հարյուր հազարավոր փախստականների բնակության համար:
Նա հայտնել է, որ Ուկրաինայի Դոնեցկում և Լուգանսկում մարդկային վիճակը աղետալի է և ամեն օր իրավիճակն ավելի է սրվում:
Վկայակոչելով միջազգային տարբեր կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համադրման գրասենյակի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Եվրախորհրդի զեկույցները, Լավրովը նշել է, որ այդ շրաջններում դեղորայքի և սննդամթերքի խիստ սակավություն է զգացվում և մեծացել է վարակիչ հիվանդությունների տարածման վտանգը: