Անդրեյ Մալախովն այցելել է փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին
SocietyԵրևան է ժամանել ռուսական Առաջին Ալիքի հաղորդավար Անդրեյ Մալախովը: Այսօր նա եղել է Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում, որտեղ տեսակցել է ռուս զինվոր Պերմյակովի կողմից հրեշավոր սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի միակ ողջ մնացած անդամին՝ փոքրիկ Սերյոժային, որը գտնվում է ծանր վիճակում: Այս մասին Orer.am-ի թղթակցին հայտնցին բժշկական կենտրոնից: Մեր տեղեկություններով՝ հաղորդավարը եղել է նաև Գյումրիում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Գյումրիի մի բնակչուհի բաց նամակ էր գրել ռուս հաղորդավար Անդրեյ Մալախովին` «Пусть говорят» հաղորդաշարի հակահայկական հաղորդման հետ կապված: Այդ հաղորդումը եթեր էր դուրս եկել այն օրը, երբ ողջ Հայաստանը սգում էր գազանաբարո ռուս զինվորականի կողմից կատարած հանցագործության զոհերի համար, իսկ Գյումրիում տեղի ունեցածին հաղորդաշարը որևէ կերպ չէր անդրադարձել:Անդրեյ Մալախովը պատասխանել էր, որ հաղորդումը պատահական է եթեր դուրս եկել հենց այդ օրը: