Ոստիկանության Էրեբունու բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Հասմիկ Է.-ի կողմից Ջ. Հ.-ի բջջային հեռախոսը յուրացնելու մասին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ Հասմիկ Է.-ն իրականում կրում է այլ ազգանուն՝ Շ.:
Վերջինս հունվարի 17-ի երեկոյան ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով նշված հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն: