Մեզանից յուրաքանչյուրը կյանքում ունի լավ ընկեր, ում վրա կարող է հույս դնել ցանկացած պարագայում, ով նրա կողքին է, թե′ լավ, թե′ վատ պահերին: Իսկ ահա Հարավային Աֆրիկայի այս բնակիչը, ով առյուծների մեծ սիրահար է, ունի անսովոր ընկեր: Արդեն 11 տարի է Ֆրիկկի ֆոն Սոլմսը մեծացնում և դաստիարակում է իր լավ ընկերոջը՝ Զիոն անունով առյուծին: Նա կենդանու խնամքն իր վրա է վերցրել այն բանից հետո, երբ մայրը հրաժարվել է նրանից: Զիոն ծնվել է անազատության մեջ, և Ֆրիկկին, վախենալով, որ հայրը կարող է վնասել փոքրիկին (ինչը հաճախ է պատահում նման պայմաններում), նրան իր խնամակալության տակ է առել: Զիոնն ապացուցում է, որ առանց տիպիկ ագրեսիվ դաստիարակության ոչ բոլոր առյուծներն են նման: Ֆրիկկին պնդում է, որ նրանցից յուրաքանչյուր ունի յուրօրինակ գծեր: Առյուծը երբեք չի հարձակվել մարդկանց վրա և Ֆրիկկին վստահում է նրան 100%-ով: