«Էխո Մոսկվի» ռադիոկայանն օնլայն հարցախույզ է անցկացրել համացանցում ու տվել վերջիններիս հետևյալ հարցը.
«Հարկավո՞ր է արդյոք ռուս զինվորին, որին կասկածում են հայ 6 հոգանոց ընտանիքի սպանության մեջ, հանձնել Հայաստանի իշխանություններին», հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով echo.msk.ru-ին:
Հարցմանը «այո» է պատասխանել հարցվածների 82 %-ը՝ 22588 մարդ, «ոչ»՝ 14%-ը՝ 3910 մարդ, «դժվարացել են պատասխանել» 5%-ը՝ 142 մարդ:
Հարցախույզին մասնակցել է 27926 մարդ: