Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


11 միջոց, որոնցով բարդացնում ես սեփական կյանքդ

Lifestyle
Դու մյուսների մոտ ես փնտրում այն հարցերի պատասխանները, որոնց պատասխանները քեզ մոտ են։ Մեր կյանքում՝ հատկապես սկզբնական շրջանում, մեզ մշտապես ասում են, թե ինչ պետք է անել, ինչպես մտածել, ինչպես լավ տեսք ունենալ, ինչպես սահմանել «հաջողությունը» և այլ։ Դու չպետք է լսես ոչ ոքի. ազատ զգա ինքնուրույն մտածել ամեն ինչի մասին, լսիր ինքդ քեզ։ Երբ դու դադարես անել այն, ինչ բոլորն են ցանկանում ու սկսես հետևել սեփական ինտուիցիայիդ, կգտնես հենց այն, ինչ փնտրում ես։ Դու թույլ ես տալիս մյուսներին քեզ ստիպել մեղավոր զգալ այն բանի համար, որ քո սեփական կյանքով ես ապրում։ Քանի դեռ ոչ ոքի չես նեղացնում, շարունակիր քո ձևով ապրել սեփական կյանքդ։ Երբեմն մենք մոլորվում ենք՝ փորձելով մյուսների կյանքով ապրել, փորձելով ապրել նրանց սպասումների համաձայն ու անել այն, ինչ կտպավորի նրանց։ Մի պահ մտածիր դրա մասին։ Դու անում ես այն, ինչ անում ես, որովհետև իսկապես հավատո՞ւմ ես դրան։ Հիշիր քո սեփական  նպատակները։ Ապրիր, արա, սիրիր այնպես, որ երջանիկ լինես, որովհետև հարբերությունները կարող են վերջանալ միանգամից, սակայն դու կշարունակես ապրել ինքդ քեզ հետ մինչ կյանքիդ ավարտը։ Դու թույլ ես տալիս, որ թունավոր մարդիկ քո լավագույն անհատականությունը խլեն քեզնից։ Դու երբեք չպետք է մեղավոր զգաս թունավոր մարդկանցից ինքդ քեզ ազատելու համար, անկախ նրանից, թե ով է այդ մարդը։ Դու չպետք է տեղ տաս այն մարդկանց, ովքեր ստիպում են քեզ ցավ ապրել ու ինքդ քեզ փոքր զգալ։ Ուրիշ խնդիր է, եթե այս մարդը փորձում է փոխվել, սակայն եթե նա արհամարհում է քո զգացմունքները, քո սահմանները և շարունակում քեզ վնասել, ուրեմն պետք է պարզապես հրաժարվես նրանց ընկերակցությունից։ Դու բացասական մտադրություն ես տեսնում մարդկանց գործողություններում։ Դու ամեն ինչ բարդացնում ես՝ մարդկանց գործողություներում մշտապես բացասականը տեսնելով։ Քո ընկերը հաղորդագրությանդ չպատասխանեց, գործընկերդ քեզ ընդմիջմանը ճաշի չհրավիրեց։ Յուրաքանչյուրս էլ ամեն օր կարող ենք նեղանալու պատճառ գտնել։ Իսկ ի՞նչն է մեզ ստիպում նեղանալ։ Անմեղ գործողություններին մեր կողմից վերագրված բացասական մտադրությունը։ Դու ամեն բան որպես անձնական վիրավորանք ես ընկալում՝ ապտակ դեմքիդ։ Ինքդ քեզ հետ նման կերպ մի՛ վարվիր։ Մյուսների վարքին բացասական վերաբերմունք մի վերագրիր։ Թող այս օրը լինի այն օրը, որ դու դրականը նկատես մարդկանց մեջ։ Դու փորձում ես մրցակցել մյուսների հետ։ Եթե դու սկսես մրցակցել մյուսների հետ, դու կսկսես դառնանալ։ Իսկ եթե սկսես մրցակցել քո նախկին եսի հետ, դու կկատարելագործվես։ Դու միշտ հեշտ ճանապարհն ես ընտրում։ Արա այն, ինչ ճիշտ է և ոչ թե այն, ինչ հեշտ է։ Եվ արա ճիշտը, նույնիսկ եթե ուրիշ ոչ ոք դրա մասին չիմանա. Ինչո՞ւ, որովհետև ԴՈՒ կիմանաս դրա մասին։ Դու քո սխալներից ես կառչած։ Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք ներել մեր սեփական սխալները։ Մենք պետք է կարողանանք սովորել մեր սխալներից ու առաջ շարժվենք։ Ինքդ քեզ խոստացիր, որ չես սահմանի եսդ քո անցյալով։ Երբեմն քո ծանր աշխատանքի լավագույն արդյունքը ոչ թե այն է, ինչ ստանում ես դրա դիմաց, այլ այն, թե ինչ ես սովորում դրանից։ Ի վերջո երջանիկ ու հաջողակ կյանքն առանց խնդիրների կյանքը չէ, այլ այն, որտեղ կարողանում ես խնդիրներից վեր բարձրանալ։ Դու սպասում ես, որ կյանքը միշտ պետք է երջանիկ լինի։ Աշխարհը կարող է բարդ տեղ լինել։ Դու ցավ, կորուստ ու տառապանք կապրես։ Այս իրավիճակները կարող են ճնշել քեզ, սակայն հույսդ մի կորցրու։ Տառապանքի մեջ դու կարող ես մեծ ուժ գտնել, կորստի մեջ՝ կյանքը նորովի գնահատելու կարողություն։ Կյանքում երբեք հնարավոր չէ ամբողջությամբ պաշտպանվել տխրությունից կամ էլ ուրախությունից։ Դու շարունակ վատագույն սցենարների մասին ես մտածում։ Երբեմն քո միտքն անտեղի այնպիսի իրադարձություների շուրջ է պտտվում, որոնք իրականությունից չափազանց հեռու են։ Բացասականությունը բացասականություն է ծնում, այն ճահիճի նման է, միայն ոտք դնես դրա մեջ, ու այն քեզ ներքև կքաշի։ Այնպես որ դուրս արի դրանից, դա միայն քո ընտրությունն է։ Դու խուսափում ես ճշմարտությունից։ Ճշմարտությունը չի դադարում իր գոյությունը, երբ այն արհամարհվում է։ Դու չես կարող խաղաղություն գտնել՝ ամեն ինչից խուսափելով։ Դու պետք է զգաս այն՝ այն բուժել կարողանալու համար, որովհետև միակ ճանապարհը դրա միջով անցնելն է։ Ճշմարտությանը դեմ առ դեմ դուրս գալու ցավն արժե ապրել։ Դու միշտ հետաձգում ես որոշում կայացնելը։ Վատ որոշումները միշտ ավելի լավ են, քան ընդհանրապես որոշումներ չկայացնելը։ Անվճռականությունը միայն ամեն ինչ ձգձգում է, իսկ վատ որոշումները մեզ սովորեցնում են ավելի լավ որոշումներ կայացնել։ Ի վերջո, մենք զղջում ենք այն հնարավորությունների համար, որոնցից չենք օգտվել, այն հարաբերությունների համար, որոնք վախեցել ենք ունենալ ու այն որոշումների համար, որոնց կայացման համար չափազանց երկար ենք սպասել։
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia