Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը որոշել է նկարահանել «Սեքսը մեծ քաղաքում» հայտնի սերիալի շարունակությունը, հայտնում է Orer.am-ը՝ հղում կատարելով viva.ua-ին:
Հայտնի դերասանուհին «Սեքսը մեծ քաղաքում» սիթքոմում հանդես կգա ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես պրոդյուսեր: Նա սերիալում կմարմնավորի Քերի Բրեդշոուին, ինչպես նախորդ սեզոններին:
Հայտնի է, որ սերիալի նոր սեզոնը կկոչվի «Ամուսնալուծություն», որտեղ Քերրիի ու միստեր Բիգի երկրպագուներին տխուր պահեր են սպասվում, քանի որ զույգը կամուսնալուծվի: Սակայն պետք չէ հուսահատվել, քանի որ Քերրիին սպասվում է նոր ու բուռն սիրավեպ:
Սերիալում հանդես կգան արդեն սիրված դերասանուհիներ Քիմ Քեթրոլը. Քրիստին Դևիսն ու Սինտիա Նիքսոնը: