Այս բարձն այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես գլուխդ արնահոսում է։ Ուստի խորհուրդ չի տրվում կրել այն հասարակական վայրերում։
Անձեռոցիկներով բարձ
Այս բարձն իր մեջ անձեռոցիկների տուփ ունի։ Եթե հաճախ ես գլուխդ դնում բարձին ու լալիս կամ հաճախ ես հարբուխ ունենում, այս բարձը կատարյալ տարբերակ է քեզ համար։
Գերապահով բարձ
Այս բարձն այնքան ապահով է, որ գրեթե ամբողջությամբ ծածկում է դեմքդ։ Հատկապես հարմար է գրասեղանին քնելու համար։
Լուսնային բարձ
Հարմար տեղավորվիր այս բարձին ու տիեզերքում զգա քեզ։
Գոգաբարձ
Եթե սիրում ես քնել գլուխդ ինչ-որ մեկի գոգին դրած, սակայն կողքիդ այդ ինչ-որ մեկը թարսի պես չկա, ապա այս բարձը կփորձի փոխարինել նրան։
CTRL-ALT-DELETE
Երբ ննջելու ու միտքդ վերածրագրավորելու կարիք ունես, հարմար դասավորիր այս բարձերը ու պառկիր։
Բարձ-գիրք
Հատուկ ընթերցասեր մարդկանց համար։
Բարձ-զարթուցիչ
Այս բարձն աստիճանաբար լուսավորվում է՝ կամաց-կամաց արթնացնելոգ քեզ։
Ձկնային բարձ
Թեպետ այս բարձն արտաքուստ նման է ձկան, այն չի գարշահոտ չի արձակում։
Ամսագրային բարձ
Եթե միշտ ցանկացել ես հայտնվել ամսագրերի շապիկներին, ապա այս բարձը հենց քեզ համար է ստեղծված։
Երազկոտ մարդկանց բարձ
Քաղցր երազները երաշխավորված են։
Բարձ-մանանեխ
Դե իսկ այս բարձի դեպքում երազները գուցե այնքան էլ քաղցր չլինեն, այլ ավելի շուտ՝ սուր և կծու։
Ժայռակոփ բարձեր
Հանգիստ եղեք, դրանք քարի պես չոր չեն։
Վտանգավոր բարձ
Այս շնաձուկը կարող է կուլ տալ քեզ, երբ դու քնած լինես։ Զգուշացիր նրանից։
Սմայլիներով բարձ
Ընտրիր հավաքածուից այն բարձը, որն առավելագույնս համապատասխանում է քո տրամադրությանը։
Բարձեր բլիթների տեսքով
Դժվար է դատել որքանով են այս բարձերը հարմար, բայց այս դիրքով կարդալը հաստատ վտանգավոր է։
Բարձ-հեռակառավարման վահանակ
Ֆունկցիոնալ տեսանկյունից այնքան էլ հարուստ չէ, բայց դե գոնե փափուկ է։
Բարձ գերանի տեսքով
Բարձ-սուշի
Չտրվեք գայթակղությանը ու չկծեք այս բարձերը։ Դրանք այնքան համեղ չեն, ինչքան կարող է թվալ առաջին հայացքից։
Կծած դոնաթներ
Նախորդ խորհուրդն այս դեպքում էլ է կիրառելի։
Ճանապարհորդական բարձ
Շուտով բոլորը կկարողանան իրենց հետ այսպիսի բարձեր ման տալ ու սրտի ուզած վայրում քնել։