Հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական տարածքում՝ նախկին «Էրեբունի» շուկայի տարածքում, փլուզում է տեղի ունեցել:
Նշենք, որ դեռևս 2013թ. ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր գնել էրեբունու (Արեշի) շուկան՝ «Երևան սիթի» սուպերմարկետ բացելու նպատակով:
Orer.am-ը ներկայացնում է փլուզումը՝ լուսանկարներով։
Օլիգարխ VS Ժողովուրդ հակամարտությունն ինչպես միշտ ավարտվեց 1/0 հաշվով` հօգուտ օլիգարխի:Սամվել Ալեքսանյանը շարունակում է «տարածքներ նվաճել»: Այժմ Էրեբունու հենց այս փողոցում իր հաստատուն տեղը կգտնի հերթական «Երևան սիթին»:Հեղինակ` Անն Էքսուս