Tert.am-ը գրում է.
Դուբայի տնտեսությունն ամենաարագ զարգացողներից է 21-րդ դարում։ Ժամանակին թույլ տնտեսությանն այսօր հաջողվել է այդ քաղաքը վերածել Միջին Արևելքում բիզնես և մշակութային կենտրոնի և գրավել ամբողջ աշխարհի ուշադրությունը։
Տուրիզմի ու անշարժ գույքի ոլորտները տնտեսության հիմնական մասն են և, կարծես, այստեղ չեն ավարտվում նորարարությունների և առաջատար նախագծերի զարգացումներն ու մշակումները։
businessinsider.com-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր աշխարհի ամենաարագ զարգացող քաղաքի՝ Դուբայի մասին։
Աշխարհում յուրաքանչյուր 4-րդ վերամբարձ կռունկը գտնվում է Դուբայում։ Դուբայի անշարժ գույքի շուկան այնքան արագ է զարգանում, որ աշխարհի բոլոր վերամբարձ կռունկների 24%-ը գտնվում է Դուբայում։
Դուբայի Palm Islands-ի կառուցման համար պահանջվել է մոտ 94 մլն խմ ավազ։
Burj Al Arab հյուրանոցի ներքին հարդարանքի համար օգտագործվել է 24 կարատ ոսկի։
Դուբայի ոստիկանությունն իր շքեղ մեքենաներից յուրաքանչյուրի համար ծախսում է այնքան, որքան կպահանջվի մեկ երեխային՝ քոլեջի կրթության համար։
Բնակչության մոտ 85%-ն արտասահմանցիներ են, հիմնականում՝ Հնդկաստանից, Պակիստանից և Բանգլադեշից։
300-1000 դոլար արժողությամբ ռոբոտները փոխարինել են երեխաների ապօրինի աշխատուժն ուղտերի վազքում։
Burj Khalifa հյուրանոցն ունի մոտ կես մղոն բարձրություն և 160 հարկ։
Եթե Burj Khalifa հյուրանոցը լիներ Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում, այն տեսանելի կլիներ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից։ Այն երևում է 95 կմ հեռավորությունից։
Դուբայում ոսկու պաշարների 40%-ը կշռում է ավելի շատ, քան 354 փիղ միասին։ Աֆրիկյան մեկ փիղը կշռում է 2268-6350 կգ։
2013-ին Դուբայում ավելի շատ զբոսաշրջիկ է եղել, քան չինական Շենչժենի բնակչությունն է՝ ավելի քան 11 մլն մարդ։
Շարունակությունը՝ այստեղ: