Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուրիշի ողբերգության վրա չեն «հերոսանում»

Analysis
Բոլոր հայրենակիցներիս քաղաքական և այլ հայացքները հարգելով հանդերձ՝ մարդկային ողբերգության վրա դիվիդենտներ հավաքելը, քաղաքականություն խաղալը և «հերոսանալը», համենայն դեպս, ինձ համար չի կարող ընդունելի լինել: Ցավոք սրտի, այդ երևույթը կա: Դեռևս օրեր առաջ հրապարակվել էր մի տեսանյութ, որում Ավետիսյանների ընտանիքի հարազատները հայտարարություն էին արել՝ խնդրելով չքաղաքականացնել իրենց վիշտը և դրա վրա ռեյտինգ չհավաքել: Խնդրանքը տեսանյութում շատ պարզ էր ձևակերպված, այսինքն՝ դրա անհասկանալի մնալու տարբերակը բացառվում է: Հետևաբար, ես կարծում եմ՝ հնարավոր էր այն կատարել: Բայց դեպքերի զարգացումը այլ բան ցույց տվեց: Բարձրացված բողոքի ալիքը, գյումրեցիների ցասումը, իհարկե, տրամաբանական էր, քանի որ գյումրեցիների պահանջը շատ հստակ էր և արդարացի՝ հայկական կողմին հանձնել ոճրագործին: Սակայն ինքնաբուխ այս շարժումը աստիճանաբար սկսեց ուղղորդվելու փորձերի ենթարկվել, իսկ ոմանց էլ այս ողբերգությունը Հայաստանում «մայդան» անելու մասին իրենց «գունավոր» երազանքները իրականացնելու հույս ներշնչեց: Սրան անմիջապես հաջորդեցին ապատեղեկատվական հոսքերը և սադրանքները. համացանցը ողողվեց կեղծ օգտատերերի կողմից տարածվող սադրիչ գրառումներով, կեղծ հոդվածներով, որոնց մեջ կային նաև ադրբեջանական ծագում ունեցող նյութեր: Սոցցանցերում էլ կային և կան այդ և նման հրապարակումները համառորեն տարածող հայ օգտատերեր: Իրադարձությունները քաղաքականացնելու համար, իհարկե, եղել են նաև բացատրություններ, և բազմաթիվ մեղադրանքներ են հնչել իշխանությունների հասցեին, որոնց զգալի մասը, արդարության համար պետք է ասեմ՝ հիմնավոր էր: Սակայն, կարծում եմ, իշխանությունների հանդեպ դժգոհությունները պարտադիր չէ արտահայտել կեղծ և սադրիչ տեղեկատվության տարածումով, իրավիճակը արհեստականորեն սրելով և թշնամության մթնոլորտ ստեղծելու փորձեր անելով: Մանավանդ, եթե հավատանք օրերս լրատվամիջոցներում հրապարակված այն տեղեկությանը, թե Գյումրիի ակցիային մասնակցողների և ելույթ ունեցողների մեջ նկատել են նաև Ուկրաինայի քաղաքացիների, ապա կարելի է ենթադրել, որ «մայդան» իրականացնելու «գունավոր» երազանքի փորձեր իսկապես կան՝ բնականաբար, ոչ առանց դրսի ուժերի շահերը սպասարկելու: Հակառակ դեպքում հարց է առաջանում, թե ինչ գործ ունեն Գյումրիում Ուկրաինայի քաղաքացիները, ովքեր իբրև թե եկել էին զորակցություն հայտնելու: Այդ երբվանի՞ց են Ուկրաինայի ներկայացուցիչները հայերին զորակցություն հայտնում, այն դեպքում, երբ Ուկրաինայի՝ կասկածելի և հանցավոր անցյալ ու ներկա ունեցող իշխանությունները ունեն ակնհայտ ոչ հայամետ դիրքորոշում: Եվ բնավ չեմ զարմանա, եթե հաջորդ ակցիաներից մեկի ժամանակ ոմանք նկատեն նաև ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ինչ-որ պաշտոնյայի՝ ասենք մասնակիցներին թեյ և սենդվիչներ բաժանելիս: Հուսով եմ, գոնե փոքրիկ Սերյոժայի մահը չի դառնա իրավիճակը էլ ավելի սրելու գործոն: Քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց բարոյականությունն էլ չպետք է կորցնել և գոնե պետք է հարգել հարազատների խնդրանքը: Ուրիշի ողբերգության վրա չեն «հերոսանում»: Կարեն Վարդանյան Orer.am, վերլուծաբան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards