Aravot.am-ը գրում է․
Փոքրիկ Սերյոժյայի մահվան լուրը ցնցել է գյումրեցիներին. Ավետիսյանների սպանված ընտանիքի սուգն ապրող քաղաքի բնակիչները էլ ավելի են զայրացել, գյումրեցիների զայրույթը զսպելն անհնարին է, ամենուր ողբ ու լաց է, անգամ ոստիկանության շենքի մեջ: Այս պահին Ավետիսյանների տան դիմաց մոմավառություն է. ծանոթ, թե անծանոթ, լսելով փոքրիկ Սերյոժայի մահը, մոմերը ձեռքերին, բարձրաձայն լացելով կամ հայհոյելով շտապում եմ Մյասնիկյան 188 տուն, որտեղ կատարվել է դաժան սպանությունը:
Հարևանների վիճակը բառերով ներկայացնելն անհնար է, նրանք պահանջում են ոճրագործին հանձնել հենց հարևաններին, որ մարմնի մասերը կտոր-կտոր անեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: