Yerevan, 12.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ժամանակ». Մոսկվան Պերմյակովին պետք է հանձնի ՀՀ արդարադատությանը. Սվանիձե

Society
«Ժամանակ» թերթի զրուցակիցն է ռուսական «Զեռկալո» ծրագրի հեռուստամեկնաբան, ՌԴ «Հանրային պալատի» անդամ, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, հրապարակախոս Նիկոլայ Սվանիձեն: Հատված հարցազրույցից. «Պրն Սվանիձե, գնահատեք, խնդրեմ, Գյումրիում տեղի ունեցած ոճիրն ու հուզումները: Ես իրավիճակը գնահատում եմ բավականին ծանր, բայց լուծելի, որովհետեւ խոսքը ակնհայտ իրականացված հրեշավոր հանցագործության մասին է, որտեղ հայտնի է հանցագործը: Ուղղակի պետք է հետաքննություն անցկացնել եւ դատել օրենքի ողջ խստությամբ: Կարծում եմ՝ եթե դա կատարվի, ապա ամեն ինչ կլուծվի: Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են Գյումրիում եւ Երեւանում եւ Հայաստանում՝ ընդհանրապես կասկածում, որ ռուսական իրավապահները կկարողանան անաչառ կերպով արդարադատություն իրականացնել: Կասկածում են, որովհետեւ ենթադրյալ հանցագործը չի փոխանցվել հայկական իշխանություններին: Այս տարիների ընթացքում ռազմաբազայի կողմից Գյումրիի բնակիչների նկատմամբ իրավախախտումներ, իհարկե՝ ոչ այսպիսին, բայց կրկին եղել են: Կասկածներ կան, որ ռուսական արդարադատությունը միշտ չէ, որ արդար է դատում: Բացի այդ, այս դեպքն այնքան էմոցիոնալ է, որ մնացած ռացիոնալը հետին պլան է մղվում: Մարդիկ ուղղակի հուզվում են: Ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայի առաջին արձագանքը հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից հետո: Ինչո՞ւ կատարվածի ողբերգականության լրջությունը ամենաբարձր մակարդակով չարձանագրվեց եւ չհանրայնացվեց ռուսական առաջատար լրատվամիջոցների կողմից: Հեռուստատեսության առումով ասեմ, որ, ցավոք, դա բնորոշում է ռուսական հեռուստատեսության ներկայիս վիճակը, որը, գոնե վերջին տարին, իրականում ավելի շատ աշխատում է միայն քարոզչության ուղղությամբ: Իհարկե, Գյումրիում տեղի ունեցած սարսափելի հանցագործությունը չի նպաստում իշխանամետ քարոզչությանը, դրանից ռուսական իշխանության վարկանիշը չի բարձրանա: Ռուսական հեռուստատեսությունը վարժեցված է միայն բնակչությանն ու հեռուստադիտողներին հաճելի լուրեր հաղորդելուն, իսկ ոչ հաճելիներից խուսափում է: Իսկ ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք մասամբ չկողմնորոշվեցին, որովհետեւ երբ պարզ դարձավ, որ Գյումրիում ու Երեւանում հուզումները բավականին լուրջ են, Պուտինին զեկուցեցին, թե իրականում ինչ է տեղի ունենում: Այնուամենայնիվ, կայացավ հեռախոսազրույց Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ, որում Պուտինը ցավակցել է ինչպես անձնապես, այնպես էլ ողջ հայ ազգին եւ խոստացել, որ արդարադատությունը կհաղթի: Ի՞նչ եք կարծում՝ գործը պետք է հանձնվի մե՞ր իրավապահներին, թե՞ այն պետք է վարի Ռուսաստանը: Իմ կարծիքով՝ քանի որ հանցագործությունն իրականացվել է ռազմաբազայի տարածքից դուրս, այն իրականացվել է Հայաստանի տարածքում, ապա արդարադատությունը պետք է իրականացնեն հայկական իրավապահ մարմինները: Այն պետք է փոխանցվի Հայաստանին՝ դա իմ դիրքորոշումն է։ Իսկ ինչո՞ւ  է Ռուսաստանն այդպես սկզբունքորեն եւ պինդ որոշել Պերմյակովին չհանձնել Հայաստանի արդարադատությանը: Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությամբ՝ Ռուսաստանը իր հանցագործներին չի փոխանցում այլ երկրների, բայց, ինչպես երեւում է, այստեղ երկմտանք կա, որ եթե զինվորը հանձնվի Հայաստանին՝ դատավարության համար, ապա Ռուսաստանում դա կգնահատվի որպես ռուսական իշխանությունների թուլության դրսեւորում: Իմ կարծիքով՝ դա ճիշտ չէ: Նման դեպքերում պետք է հետեւել օրենքին. եթե հանցագործությունն իրականացվել է այլ երկրի տարածքում, ապա հանցագործին պետք է դատեն այդ երկրի մարմինները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform