«Իրատես de facto» թերթը գրում է. «Տարիներ շարունակ հարկատուների ցուցակը գլխավորող Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը սկսում է զիջել դիրքերը։ Սա ոչ միայն արտադրական ծավալների կրճատման մասին է փաստում, այլեւ ներքին ինչ-ինչ խնդիրների։ Դեռեւս կոմբինատի նախկին ղեկավարի՝ Մաքսիմ Հակոբյանի պաշտոնավարման տարիներին գործարանը կառավարությունից միլիոնավոր դոլարների վարկ է ստացել։ Պաշտոնից հեռացավ Մաքսիմ Հակոբյանը, ու եկան նոր «տերերը»՝ ավստրալացիները՝ իրենց նոր պահանջներով։
Արդեն տեւական ժամանակ է՝ վերջիններս լայնածավալ ստուգումներ են իրականացնում գործարանում, որ պարզեն, ի վերջո, այդ վարկն ինչի՞ վրա է ծախսվել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այնքան «մասնագիտորեն» է յուրացումը կատարվել, որ նոր տերերը չեն կարողանում հետքի վրա «դուրս գալ»։
Սակայն այս փաստը չի հիասթափեցնում նոր ղեկավարությանը, որն աչալրջորեն եւ հետեւողականորեն փնտրում է «կորած» վարկը։ Իհարկե, ավստրալացու համար դժվար է հասկանալ հայ չինովնիկի յուրացման բոլոր «նրբությունները»։ Ի դեպ, մեր աղբյուրի տեղեկացմամբ, ստուգումների արդյունքում որոշ աշխատողների աշխատավարձերի անհամապատասխանություններ են ջրի երես դուրս եկել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում