Ինչպես հետևում է բրիտանական Sun տաբլոիդի վերջին համարից, այն հրաժարվում է իր երրորդ էջին կանացի մերկ կրծքի նկար հրապարակելու բազմամյա պրակտիկայից, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը: Նման բան թերթի գոյության 44 տարվա մեջ առաջին անգամ տեղի ունեցավ: Կիսամերկ մոդելը հայտնվեց երրորդ էջին, երբ թերթը գնեց ավստրալացի մագնատ Ռուպերտ Մերդոկը:Վերջին մի քանի տարում տաբլոիդի վրա տեղում էր քննադատությունների տարափ կանանց իրավունքների պաշտպանների կողմից, որոնք խմբագրությանը մեղադրում էին սեքսիզմի մեջ: Առայժմ թերթի ղեկավարությունից չի ստացվել հայտարարություն՝ կանացի մերկ կրծքի հրապարակումից հրաժարվելու վերաբերյալ: