Ժաննա Ֆրիսկեն շարունակում պայքարել գլխուղեղի քաղցկեղի հետեւանքների դեմ։ Այս չարաբաստիկ հիվանդությունը նա կարողացավ հաղթահարել ԱՄՆ-ում բուժումներ ստանալուց հետո։ Հայտնի երգչուհին այժմ ելույթ չի ունենում, քանի որ ժամանակի մեծ մասն անցկացնում է տանը՝ հարազատների ու ընկերների կողքին, հայտնել է svopi.ru-ն։
Այժմ երգչուհու հայրը հայտարարել է, որ նրա դուստրը փորձում է վերականգնել կազմվածքը, սպորտով է զբաղվում եւ անձնական մարզիչ ունի։
Հայրը նաեւ նշել է, որ Ֆրիսկեն շուտով կներկայանա հանրությանը եւ կպատմի իր երկրպագուներին, թե ինչպես է նրան հաջողվել հաղթահարել իր հիվանդությունը։ Հարազատների փոխանցմամբ, Ֆրիսկեն բեմ կբարձրանա առաջիկա վեց ամսից ոչ շուտ։