Արժույթի համաշխարհային հիմնադրամը (ԱՄՀ) վատացրել է 2015-2016թթ. համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությանը:
Ներկայում ԱՄՀ-ն այս տարվա համար ակնկալում է աճ ընդամենը 3,5%-ով, իսկ նոյեմբերին կանխատեսում էր տնտեսության 3,8%-անոց աճ:
2016թ. կանխատեսումը գլոբալ էկոնոմիկայի աճի վերաբերյալ նույնպես նվազեցվել է՝ մինչև 3,7%:
Հիմնադրամը վատացրել է իր գնահատականները՝ չնայած նավթի գների նվազմանը, ինչը դրական գործոն է երկրների մեծ մասի համար: