Քաջատեղյակ աղբյուրները պնդում են, որ հայտնի դերասանուհի, 42-ամյա Քեմերոն Դիասն ու նրա սիրեցյալը՝ Բենջի Մեդդենը շուտով ծնողներ կդառնան, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով viva.ua-ին:
Հոլիվուդյան գեղեցկուհին երբեք չի թաքցրել, որ երեխաներն ու ընտանիքն իր համար առաջնային չեն: Նա տնային հարմարավետությունը նախընտրում էր աղմկոտ երեկույթներից ու առանց պարտավորության հարաբերություններից: Սակայն լուրեր են պտտվում, թե նա հղի է իր առաջնեկով:
Նման լուրերի համար հիմք ծառայեց Star Magazine պարբերականը, որի համաձայն՝ երեկույթներից մեկի ժամանակ, երբ բոլորն ալկոհոլ են օգտագործել ու կենացներ խմել, դերասանուհին միայն ջուր է խմել: Ամբողջ երեկոյի ընթացքում Քեմերոնը իբր շոյել է փորը:
«Քեմերոնն ու Բենջին հիանալի ծնողներ կլինեն, նրանք անգամ ապագա երեխայի համար մի քանի անուններ են մտածել»,- պատմել է աստղի շրջապատի աղբյուրներից մեկը: