Կուսական բնության գրկում գեղեցիկ աղջիկ` մարմնից աճող ծաղիկներով. սա ամենևին էլ հեքիաթային կերպար չէ, այլ հետաքրքիր ֆոտոնախագծի իրական մասնակից, գրում է Orer.am-ը՝ հղում կատարելով kulturologia.ru-ին: Լուսանկարները շնորհալի ամերիկացի լուսանկարիչ Մարկ Հարլեսի (հայտնի է Bleeblu կեղծանունով) ու ֆրանսիացի իլյուստրատոր Moon-ի համագործակցության արդյունք են: Լուսանկարների հավաքածուն ներթափանցված է բնության ու մարդու ներդաշնակության մթնոլորտով, որոնք ցուցադրում են բնական միջավայրի հետ հերոսուհու ներդաշնակությունը: Մոդել Մոլլի Ստրոլի մարմինը զարդարում են բույսեր ու ծաղիկներ: