Արտաշես Ավետիսյանը պաշտոնից ազատվել է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Արտաշես Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: