ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը սույն թվականի հունվարի 19-ին հրաման է ստորագրել 2015թ. ընթացքում ՀՀ ջրային տարածքներում որսի չափաքանակները սահմանելու մասին:
Սահմանվել են որսի հետևյալ չափաքանակները՝
1) Կարաս` մինչև 100 տոննա,
2) Ծածան` մինչև 100 տոննա,
3) Խեցգետին` մինչև 3500 տոննա:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։