Արդեն հայտնել էինք, որ ԲՀԿ-ն հետաձգել է այսօր նախանշված խորհրդաժողովը:
ԲՀԿ առաջնորդն ու հրավիրված հյուրերը ժամանել էին «Մուլտի Գրանդ» հյուրանոցային համալիրում, սակայն Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ Գյումրու դեպքերի հետ կապված «ավել-պակաս խոսակցությունների տեղիք չտալու» համար խորհրդաժողովը հետաձգվում է:
Սակայն ներկաները որոշում կայացրեցին մասնակցել մոմավառության՝ ի հիշատակ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ցանկացողները կարող են գնալ եկեղեցի, մոմ վառել, իսկ խորհրդաժողովի օրը կհայտարարվի առաջիկայում: Ոչինչ չի փոխվել խորհրդաժողովի հետ կապված, բայց Գյումրիում գրանցված ողբերգության հետ կապված՝ այն հետաձգվում է»: