Իսկ դուք տեղյա՞կ եք, որ գոյություն ունեն այնպիսի էքսկլյուզիվ օծանելիքներ, որոնք յուրահատուկ են իրենց ծագումով, որոնց արժեքը հաշվարկվում է տասնյակ ու հարյուր հազարավոր դոլարներով: Այդ օծանելիքները անկրկնելի են իրենց կատարմամբ, իսկ սրվակը, որի մեջ օծանելիքները լցված են, արվեստի իսկական գլուխգործոցներ են, գրում է Orer.am-ը՝ վկայակոչելով top-reyting.ru-ին:
Ո՞րն է դրանց յուրահատկությունը: Եվ այսպես, ներկայացնենք աշխարհի 10 ամենաթանկ օծանելիքները: 1. DKNY Golden Delicious – 1 մլն դոլար
DKNY Golden Delicious-ը աշխարհում ամենաթանկ օծանելիքներն են, որոնց արժեքը 1 մլն դոլար է: Դրա անհավանական բարձր գինը պայմանավորված է օծանելիքի սրվակով, որը պատրաստված է ոսկուց ու զարդարված թանկարժեք քարերով:
Օծանելիքի բաղադրության մեջ մտնում են այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են խնձորը, սալորը, նարնջի ծաղիկը, խոլորձը, սանդալը:
2. Secret de la Reine от Guerlain - 410 հազար դոլար
Թանկարժեք բույրերի երկրորդ հանդիսավոր տեղում է Guerlain-ի Secret de la Reine օծանելիքը: Սրվակը պատրաստված է 123 գրամ պլատինից, որն ունի մեղվի տեսք:
3. Clive Christian’s Imperial Majesty – 200-400 հազար դոլար
Պատվավոր եռյակը եզրափակում է Clive Christian’s Imperial Majesty-ն: Օծանելիքի սրվակը պատրաստված է բարձրորակ լեռնային բյուրեղից, որը կշռում է մոտ 5 կգ: Օծանելիքը ծածկված է ոսկով, ադամանդներով ու ալմաստով: Ասվում է, որ այդ օծանելիքի բույրը պարունակում է ավելի քան 200 տարբեր բաղադրիչ:
4. V1 - Gianni Vive Sulman - 85 հազար դոլար
Այն պատվիրվել է Gianni Vive Sulman նորաձևության տանը, որն ունիվերսալ է տղամարդկանց ու կանանց համար:
5. Paco Rabanne 1 Million 18 Carats LUXE edition - 56 հազար դոլար
Սրվակը 18-կարատանոց ոսկուց է պատրաստված: Օծանելիքը ունի մանդարինի, գրեյտֆրուտի, դաղձի, դարչինի, վարդի, սանդալի ծառի ու պաչուլիի բույրեր:
6. J’Adore L’Or: Version Haute Joaillerie Exception - 30 հազար դոլար
Dior-ի այս օծանելիքից աշխարհում կա ընդամենը 8 հատ:
7. Guerlain Idylle-իTear of Love - 45 հազար դոլար
Օծանելիքի սրվակը ունի կաթիլի տեսք ունեցող բյուրեղի ձև, փականը պատրաստված է 18 կարատանոց ոսկուց:
8. Les Larmes Sacrées de Thebes от Baccarat - 6800 դոլար
Սրվակը ունի բրգաձև տեսք ու պատրաստված է լեռնային բյուրեղից ու զարդարված է կիսաթանկարժեք քարերով:
9. Bond No.9 - 3500 դոլար
Բույրը բաղկացած է սև հաղարջից, մուսկուսից, կարամելից ու պաչուլիից: Սրվակը ամբողջությամբ պատրաստված է Սվարովսկի բյուրեղներից:
10. Caron's Poivre - 2000 դոլար
Այս օծանելիքները հայտնվել են Ֆրանսիայում մոտ 50 տարի առաջ, դրանք ունիսեքս են: Սրվակը պատրաստված է բյուրեղից: