ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակի և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության վերջին զարգացումների վերաբերյալ: