New York Times-ը Թուրքիային մեղադրել է իսլամիստ ծայրահեղականներին աջակցելու մեջ
International newsԱմերիկյան հայտնի New York Times պարբերականը մեղադրել է Թուրքիային «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությանն աջակցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը:
Ամերիկյան պարբերականի տվյալներով' Թուրքիան թույլ է տվել, որպեսզի իսլամիստական կազմակերպության անդամները, ինչպես նաև նրանց պատկանող զինամթերքն անցնեն թուրքական պետության տարածքով: Պարբերականը նշել է, որ Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի օգնությունը, որը տրամադրում է իսլամիստներին:
Միաժամանակ New York Times-ը գրել է, որ նմանօրինակ աջակցություն իսլամիստներին չպետք է ցուցաբերեն նաև Քուվեյթը, Քաթարը և Սաուդյան Արաբիան: