Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ժամանակ». ՌԴ իշխանություններն առաջին հերթին պիտի այդ ռազմաբազայի պետին ազատեին

«Ժամանակ» թերթը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Հատված հարցազրույցից. «Պարոն Սարգսյան, ինչի՞ հետեւանք էր Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ կատարված սպանդը, եւ ի՞նչ դաս պետք է քաղել այդ ոճրագործությունից: Նախ պիտի ցավակցեմ բոլորիս, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը եղբայր կորցրեց, թոռնիկ կորցրեց, սիրուն բալիկ կորցրեց: Ու պիտի մխիթարվենք նրանով, որ փոքրիկի լուսավոր հոգով դրախտն էլ ավելի ցանկալի ու լուսավոր տեղ դարձավ: Այն տրամադրությունները, որ մինչ այսօր կային մեր ռազմավարական գործընկերոջ, ԵՏՄ-ի մեր ավագ գործընկերոջ նկատմամբ` փոխվեցին: Փոխվեցին մեր գործընկերոջ պատճառով: Նույնիսկ երկու նախագահների հեռախոսազրույցի հաղորդագրության մեջ երկու ակնհայտ սուտ կար: Առաջինը, որ Վլադիմիր Պուտինը կրկին անգամ ցավակցում է: Այդ երբ էր առաջին անգամ ցավակցել, որ հիմա էլ կրկին անգամ է ցավակցում: Էլ չասեմ, որ ցավակցությունն այդպես չի լինում: Լինում է պաշտոնական փաստաթղթով, հայտարարությամբ: Մենք այդպես ենք ցավակցում անգամ իրենց փոքր վիշտը: Եվ ասվեց, որ համատեղ քննչական խումբն ամեն ինչ կանի: Ոչ մի համատեղ խումբ էլ չկա: Կա ռուսական քննչական խումբ, որն իր ձեռքն է վերցրել այդ գործը, որն ի սկզբանե չվստահելով մեզ, արհամարհելով մեր պետականությունը՝ ամեն ինչ արել է: Վստահեցնում եմ, որ Հայաստանի սահմանին կանգնած սահմանապահ զորքերը որեւէ կապ չունեն ռուսական 102-րդ ռազմաբազայի հետ: Եվ իրենք եթե սահմանախախտ են բռնում, պետք է հանձնեն ՀՀ Ազգային անվտանգությանը: Դա է պայմանագրով իրենց իրավունքը, եւ դրա համար են իրենք կանգնած այդ սահմանին: Իսկ եթե իրենք սահմանախախտին պետք է հանձնեն այն պետությանը, որի քաղաքացիներն են, այդ դեպքում զուր են այստեղ կանգնած: Թող ռադները քաշեն այստեղից: Մյուս խնդիրն այն է, որ երբ 49 տարով բազաների պայմանագիր էր կնքվում, մենք մեր տեսակետն ասել ենք ու միշտ համարել ենք, որ այն մարդիկ, ովքեր գտնում են, թե օտարի զինվորը կարող է իր անվտանգությունը պաշտպանել, նրանք ամենաքիչը սխալվում են: Բայց մեր դեպքում նաեւ ներքաղաքական հարց կա: Այդ մարդիկ ուզում են, որ իրենց նշանակեն այնտեղից, այդ մարդիկ իրենց հենարանն այնտեղ են տեսնում, եւ ոչ թե ժողովրդի ընտրությամբ: Այստեղ ներքին ժողովրդավարության խնդիր կա: Նման պարագայում որեւէ երաշխիք չկա, որ այդ դեպքերը չեն կրկնվի: Իսկ վերջին 10 տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է: Ես ծառայել եմ խորհրդային բանակում, եղել եմ ժամապահ եւ գիտեմ, որ ժամապահին երկու ժամը մեկ պետք է փոխեն: Բայց այս դեպքից հետո ում են ձերբակալել այդ զորամասում: Այդ ժամապահների պետը եկել ու տեսել է, որ զենք-զինամթերքով զինված զինվորը տեղում չէ: Միգուցե այդ զինվորին սպանել են եւ այդ զենքով գնացել էին առեւանգման: Այդ զինվորը զենքով դուրս է եկել եւ վտանգավոր է: Այդ ժամանակ պետք է տագնապ հայտարարվեր, պետք է տեղյակ պահվեր Գյումրի քաղաքի եւ մարզի ոստիկանությունը: ՌԴ իշխանություններն առաջին հերթին պիտի այդ ռազմաբազայի պետին ազատեին, իսկ եթե չէին ազատում, հետաքննությունը տանելու համար գոնե ժամանակավորապես հանեին գործից: Էլ չեմ ասում, որ պահակազորայինի պետին պիտի միանգամից ձերբակալեին: Ոչինչ չի արվում: Իսկ Գյումրիի հասարակության արդարացի վրդովմունքը մեր բոլորիս արժանապատվության, մեր ինքնասիրության, եթե կուզեք՝ մեր պետականության խնդիրը լուծեց»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts