Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր՝ հունվարի 21-ին, սկսվել է դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ 6 ամսական Սերյոժայի հուղարկավորության կարգը:
Սերյոժայի կողքին հարազատներն են, որոնք վերջին մեկ շաբաթվա մեջ արդեն երկրորդ անգամ են նույն եկեղեցում հրաժեշտ տալիս Ավետիսյանների ընտանիքի անդամներին: 6 ամսական Սերյոժային կհուղարկավորեն Շիրակի գերեզմանատանը՝ քրոջ, ծնողների, հորաքրոջ եւ տատիկ, պապիկի կողքին: