«2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» թեմայով հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին, ժամը 12:00-ին: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Նշենք, որ Գյումրու դեպքերի հետ կապված ԱԺ լսումների հիմնական զեկուցող կլինի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: