Այսօր լրանում է ֆրանսիացի լեգենդար մոդելյեր Քրիստիան Դիորի՝ նույնանուն նորաձևության տան հիմնադրի ծննդյան 110-ամյակը (1905-1957թթ.): Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով TASS-ին:Լեգենդար դիզայները իր Christian Dior նորաձևության տունը հիմնադրել էր 1946-ին, որը արագորեն կարողացավ վերածվել փարիզյան նորաձևության առաջնորդողի ու ոճ թելադրողի:Դիորը առաջինն է սկսել կիրառել լիզենզիոն համաձայնագրերը մոդելային բիզնեսում: 10 տարի անց Դիորի սրահներ սկսեցին գործել աշխարհի 24 երկրներում: Դիոր նորաձևության տունը գլխավորել են մի քանի մոդելյերներ՝ Իվ Սեն Լորանը, Մարկ Բոանը, Ջանֆրանկո Ֆերեն, Ջոն Գալյանոն: 2012թ. ապրիլից նորաձևության տունը գլխավորեց Ռաֆ Սիմոնսը: