Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց
Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ' տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն