Անտոնիո Բանդերասը առաջին անգամ մեկնաբանել է Մելանի Գրիֆիթի հետ իր ամուսնալուծությունը՝ նշելով, որ նախկին կնոջ հանդեպ ունի հարգանքի ու սիրո մեծ զգացում, հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով spletnik.ru-ին:
«Դա ծանր տարի էր, սակայն կյանքը ընթանում է իր հունով: Ես հարգում եմ Մելանիին ու հիանում եմ նրա դերասանական տաղանդով»,- ասել է Բանդերասը: Նրա խոսքով՝ Գրիֆիթը իր սրտում զբաղեցնում է հատուկ տեղ:
«Ես միշտ սիրել, սիրում եմ ու կսիրեմ Մելանիին»,- ասել է դերասանը: Հիշեցնենք, որ Մելանին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2014թ. հունիսին: Դերասանուհու շրջապատից աղբյուրները պնդել են, որ ամուսնալուծության որոշումը եղել է երկկրողմանի ու նրանք կարողացել են պահպանել ընկերական հարաբերությունները: