Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ապացուցված է. պարտությունից հետո Հիտլերը Եվա Բրաունի հետ սուզանավով գնացել է Արգենտինա

Lifestyle
Blognews.am-ը գրում է. Վերջերս գաղտնազերծված ՀԴԲ-ի փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Ադոլֆ Հիտլերը Երկրորդ աշխարհամարտից հետո դեռ երկար տարիներ ողջ ու առողջ է եղել ու բնակվել է արգենտինական Անդերում։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ 1945 թվականի ապրիլի 30-ին Ադոլֆ Հիտլերն ինքնասպանություն գործեց իր ստորգետնյա բունկերում։ Նրա մարմինը հայտնաբերել ու ինքնությունը պարզել էին խորհրդային զինվորները։ Հնարավո՞ր է արդյոք, որ այսքան տարի շարունակ ռուները ստում էին, ու պատմությունն իրականում այլ է եղել։ Adolf Hitler Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնում լուրջ կասկածի տակ դնել պաշտոնական վարկածը, մինչև ՀԴԲ-ն չհրապարակի իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը։ Պարզվում է, որ, այնուամենայնիվ, հնարավոր է, որ պատմության ամենաատելի կերպարը հասցրել է փախչել արդեն պարտված Գերմանիայից ու իր կյանքը շարունակել Անդերի ստորոտներում՝ վարելով խաղաղ ու ներդաշնակ կենսակերպ։ adolf-hitler-and-eva-braun Հետախուզությունում տեղյակ էին ՀԴԲ-ում պահվող փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Եվա Բրաունի ու Ադոլֆ Հիտլերի ինքնասպանությունը կեղծված էր, ու տխրահռչակ այս զույգի փախուստին կարող էր նպաստել անգամ անձամբ Ալլեն Դալլեսը։ Լոս Անջելեսում կազմված փաստաթղթերից մեկում նշվում է, որ ՀԴԲ-ն քաջատեղյակ էր նացիստների առեղծվածային սուզանավի մասին, որն իր ուղին էր հարթում դեպի Արգենտինայի ափերը։ Բյուրոյին նաև հայտնի էր, որ դրա մեջ էին գտնվում հայտնի բարձրաստիճան նացիստ պաշտոնյաներ։ Եվ որ ամենահետաքրքրականն է՝ այս փաստաթղթի համաձայն՝ ՀԴԲ-ն անգամ տեղյակ է եղել, որ Հիտլերը բնակություն է հաստատել արգենտինական Անդերի ստորոտում։

Ո՞վ էր առեղծվածային ինֆորմատորը

Գաղտնազերծված թղթապանակում ընդգրկված է 1945 թվականի օգոստոսին գրված մի նամակ՝ անոնիմ ինֆորմատորից, որտեղ հեղինակը պահանջում էր քաղաքական ապաստան՝ կարևորագույն տեղեկություններ հաղորդելու դիմաց։ Այն, ինչ որ նա հայտնել է ՀԴԲ-ի գործակալներին դրանից հետո, ցնցող է։ Ինֆորմատորը ոչ միայն գիտեր, որ Հիտլերը գտնվում է Արգենտինայում, նա նաև այն հաստատված 4 անձանցից էր, ովքեր հանդիպել էին այն սուզանավին, որը հասել էր Արգենտինա։ Պարզվում է՝ Արգենտինա հասել են երկու սուզանավեր, ու երկրորդի մեջ եղել են Ադոլֆ Հիտլերն ու Եվա Բրաունը։ Արգենտինական իշխանությունները ոչ միայն ջերմորեն դիմավորել էին Գերմանիայի արդեն նախկին բռնակալին, այլև ակտիվորեն օգնել էին, որպեսզի նա թաքնվի։ Ինֆորմատորը հայտնել էր ոչ միայն այն բնակավայրերի մանրամասն նկարագիրը, որտեղ բնակություն էր հաստատել Հիտլերն իր կողմնակիցների հետ, այլև վստահելի ֆիզիոլոգիական մանրամասներ, որոնք վերաբերում էին Հիտլերին։ Հասկանալի պատճառներով այս ինֆորմատորի անունը ՀԴԲ-ի ոչ մի փաստաթղթում չի նշվում, բայց ակնհայտ էր, որ նրան առնվազն որոշ ՀԴԲ գործակալներ վստահում էին։

ՀԴԲ-ն թաքցրել է Հիտլերի մասին տեղեկություններ

Նույնիսկ ունենալով մանրամասն տվյալներ Հիտլերի ու նրա գտնվելու վայրի մասին՝ ՀԴԲ-ն ոչ մի հետագա քայլ չի ձեռնարկել, նույնիսկ այն պարագայում, երբ կային բազմաթիվ վկայություններ, որ Արգենտինայի ափերի մոտ խարիսխ էր գցել գերմանական U-530 սուզանավը, որն ի վերջ հանձնվել է արգենտինական իշխանություններին ու դրանց մեջ կային գերմանացի անձնակազմի բազմաթիվ ներկայացուցիչներ ևս։

Նույնիսկ ավելի շատ ապացույցներ են եղել

Բացի ՀԴԲ-ի վերնշյալ փաստաթղթերից, կան նաև մի շարք այլ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ Հիտլերն ու Բրաունը չեն մահացել Բեռլինի ստորգետնյա բունկերում։ 1945 թվականին Բուեյնոս Այրեսում ԱՄՆ-ի նավատորմային կցորդը տեղեկացրեց Վաշինգթոնին, որ կա մեծ հավանականություն, որ Հիտլերն ու Բրաունը հենց նոր ժամանել են Արգենտինա։ Նա նշել է U-530 ժամանման մասին, ինչպես նաև կցել է բավարական ոճի մի նորակառույց առանձնատան լուսանկարներ, որը գտնվում է Անդերում։ Մյուս փաստերը ներկայացրել է ճարտարապետ Ալեհանդրո Բուստիլլոն, ով գրել է, որ իր աշխատանքներից շատերը, այդ թվում նաև Հիտլերի տունը, ֆինանսավորվել են գերմանացի հարուստ ներգաղթյալների կողմից։

Անհերքելիի ապացույց, որ Հիտլերը փախել է

Հավանաբար ամենաակնառու ապացույցն առ այն, որ Հիտլերը կարողացել է փրկվել, գտնվում է Ռուսաստանում։ Այն բանից հետո, երբ Կարմիր Բանակն օկուպացրեց Գերմանիայի իր բաժինը, ենթադրաբար Հիտլերի աճյունն արագ թաքցրեցին ու ուղարկեցին Ռուսաստան, որպեսզի այն էլ երբեք չհայտնվի հանրային հասանելիության դաշտում։ Դա տևեց մինչև 2009 թվականը, երբ Կոննեկտիկուտի համալսարանի հնէաբան Նիկոլաս Բելլատոնիին թույլատրվեց անցկացնել ԴՆԹ հետազոտություն՝ գանգի պահպանված բեկորների միջոցով։ Այն, ինչ նա պարզեց, իսկական սենսացիա էր։ Բացի նրանից, որ այդ գանգի բեկորների ԴՆԹ-ն չէր համապատասխանում Հիտլերից մնացած ԴՆԹ-ի նմուշներին, այն չէր համապատասխանում նաև Եվա Բրաունի ԴՆԹ-ին։ Ուստի հարց է ծագում, թե ինչ էր հայտնաբերել ԽՍՀՄ-ը բունկերում, և ուր է Հիտլերը։ Նույնիսկ նախկին գեներալ ու ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը զեկուցագիր է գրել, որտեղ նշել էր, որ ինքը մտահոգված է Հիտլերի անհետացմամբ։ Ստալինը ևս կիսվել էր նույն մտահոգություններով։ 1945 թվականին Stars and Stripes թերթը ցիտել էր գեներալ Էյզենհաուերին, ով ասել էր, որ կա հավանակնություն, որ Հիտլերը ողջ է մնացել ու բնակություն է հաստատել Արգենտինայում։

Արդյո՞ք սա հնարավոր է

Ժամանակի ընթացքում նորանոր փաստեր են ջրի երես դուրս գալիս, որոնք վկայում են այն մասին, որ ոչ միայն հնարավոր է, այլև շատ հավանական է, որ Հիտլերը փախել է Գերմանիայից, ու դրանում նրան օգնել են տարբեր երկրների հատուկ ծառայությունները, իսկ ՀԴԲ-ի գաղտնազերծված արխիվները ևս մեկ անգամ փաստում են, որ դաշնակիցներից մեկը ոչ միայն իմացել է այս մասին, այլև հմտորեն թաքցրել է իրականությունը։ Ուստի եթե մեզ հարցնեք, թե արդյո՞ք Հիտլերը փախել է Արգենտինա, ապա պատասխանը կլինի «Այո՛»։
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia