Armlur.am-ը գրում է.
Ժամեր առաջ Տավուշի մարզի Չորաթան գյուղում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող 34-ամյա Արման Ուդումյանը հակառակորդի կողմից հասցված հրազենային վիրավորումից զոհվել է:
Armlur.am-ի հետ զրույցում Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը, ով շտապում էր զոհված զինծառայողի հարազատներին տեսնելու, վրդովված նշեց, որ գյուղի համար խորը վիշտ ու մեծագույն կորուստ է Արմանի անժամանակ մահը: Գյուղապետը հայտնեց, որ զոհված պայմանագրային զինծառայողը երեք անչափահաս երեխա ուներ, որոնցից երկուսը` դպրոցական: «Չգիտեմ անգամ՝ ինչ ասեմ: Մեծ վշտի մեջ ենք: Շատ դաժան բան կատարվեց»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: