Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերին կհրավիրի շարունակել Լեռնային Ղարաբաղի գծով բանակցությունները նաև 2015 թվականին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի հավատարմատար Դերեկ Հոգանը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է, որ բանակցությունները վերսկսվեն նախագահների և արտաքին գործերի նախարարների մակարդակով:
«Նախագահների վերջին հանդիպումը կայացել է անցյալ տարի Փարիզում: ԱՄՆ-ն ցանկանում է նախագահների մակարդակով բանակցությունների վերսկսում: Պետք է որոշվեն այն դրույթներն ու թեմաները, ըստ որոնց անցկացվելու են բանակցությունները: Հենց դրա վրա այժմ աշխատում են համանախագահները: Կարևոր պահն այն է, որ երկու կողմերը և համանախագահներն իրենց ուշադրությունը բևեռեն հակամարտության խաղաղ կարգավորման և վերջին շրջանում շփման գծում դիտվող լարվածության աճի վրա, որում կողմերից ոչ մեկը շահագրգռված չէ», -ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի հավատա րմատարը: