«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին տարիներին մեր գործարարները հաճախ են վարկ վերցնում՝ ստիպված գրավադրելով իրենց ունեցվածքը, այդ թվում նաեւ՝ ձեռնարկությունը: Իսկ հետագայում չկարողանալով մարել վարկը՝ զրկվում են իրենց ունեցվածքից, ձեռնարկությունից: «Ժողովուրդը» տեղեկացավ, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել 410 քմ տարածք ունեցող երկհարկանի պանրագործարան, որն ունի ավտոտնակ, պահակատուն, խաղասենյակ, լողավազան, լաբորատորիա, սառնարանային տեղամաս, հողամաս եւ այլն: Նշենք որ պանրագործարանն արժի 80 մլն 584 հազար 200 դրամ: Երեկվա դրությամբ գնային առաջարկ դեռ չէր ներկայացվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում