Ստավրոպոլի մարզում քրեական գործ է հարուցվել ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի աշխատակցի սպանության մասին, որը հունվարի 21-ին Միներալնիե Վոդիի սրճարաններից մեկում քաշքշուկի հետևանքով դանակի մահացու հարված է ստացել: Այս մասին հայտնում է Orer.am-ը՝ վկայակոչելով rosbalt-ին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ սրճարանում վեճ է տեղի ունեցել 4 զինվորական ու 4 քաղաքացիական անձանց միջև:
«Ոստիկանությունը 1 ժամում ճշտել է կռվի մասնակիցների ինքնությունը: 2 մարդու նկատմամբ, այդ թվում՝ սպանության հիմնական կասկածյալի, հայտարարվել է հետախուզում, ևս 6-ը ձերբակալվել են»,-ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ՝ ոստիկանություն է տարվել 10 մարդ, որոնց թվում եղել են նաև ականատեսներ:
Ոստիկանության տվյալով՝ կռվի պատճառը եղել է կենցաղային կոնֆլիկտը: Զոհվածը Դմիտրի Սիդորենկոն է: Ենթադրվում է, որ նրան դանակով սրտին հարվածել է 1991թ. ծնված Միխայիլ Գրիգորյանը: Վերջինս ու Թովմասյան ազգանունով մեկ այլ անձ կարողացել են թաքնվել դեպքի վայրից: