Կալիֆորնիայի սենատը քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցման բանաձևը
International newsԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատն այսօր' օգոստոսի 27-ին, քվեարկության կդնի Արցախի անկախության աջակցմանն ուղղված AJR 32 բանաձևը: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչով դիմել է Կալիֆորնիայի հայությանը' հորդորելով հեռախոսակապի և էլեկտրոնային հաղորդագրության միջոցով կապվել իրենց ներկայացնող սենատորների հետ և խնդրել կողմ քվեարկել բանաձևի ընդունմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' 2014 թվականի մայիսի 8-ին Կալիֆորնիա նահանգի վեհաժողովը 72/1 ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին օրինագիծը, որը խրախուսում և աջակցում է որպես ազատ-անկախ պետություն զարգանալու ԼՂՀ շարունակական ջանքերին:
Առաջին անգամ է, որ Կալիֆորնիայի օրենսդրության պատմության մեջ նման բանաձև է ընդունվում: